ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղը հայտնվել է ադրբեջանցիների «նշանառության» տակ։ Վերջիններս մտել են գյուղի տներից մեկը և պահանջել, որ տանտերերը լքեն այն՝ հայտարարելով, որ դա ադրբեջանական տարածք է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Որոտանը ընդգրկված է Գորիսի խոշորացված համայնքի կազմում։
«Իրենք իրենց GPS–ով մեզ պարտադրում են, որ սա իրենց տարածքն է։ Իսկ այդ հատվածում մարդկանց այգիներն են, այգիներում` կառուցված տներ, որոնք անմիջապես գյուղինն են։ Մոտավորապես 12 տուն է։ Այս պարագայում մեր իշխանությունը թքած ունի` ինչ է կատարվում Սյունիքում։ Փոխարենը Գորիսի քաղաքապետին ձերբակալելով են զբաղված»,– ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով` սահմանագծման գործընթացին մասնակցում են միայն համայնքային իշխանության ներկայացուցիչները, բայց, ըստ Հովսեփյանի, միայն իրենց ձայնը շատ քիչ է։
Հարցին, թե այս պահին ինչ է կատարվում գյուղում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին էն առաջին տունը, որտեղ մեկ–երկու օր առաջ մտել են թուրքերը, ասել են` դուրս եկեք էստեղից, հիմա այդ տան պլաշչադկում կանգնած են թուրքերը»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12–ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։
Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Հայոց բանակի 29-րդ տարեդարձի կապակցությամբ` անդրադառնալով արցախյան պատերազմին, անցյալի սխալներին ու ապագային։
«Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած: Ինչպես մեր բազմադարյան պատմությունը, այնպես էլ մերօրյա իրադարձությունները կրկին ապացուցեցին ազգային բանակի անփոխարինելի դերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորման գործում: Մեր զինված ուժերի ձևավորումն ինքնին պատմական ոչ-ստանդարտ պայմանի արդյունք էր, երբ բանակը ստիպված էր կայանալու Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Ցավոք, վերջին երկուսուկես տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը, և հայկական բանակը հարկադրված եղավ կենաց-մահու պայքար մղել՝ անհավասար մարտում, սակայն պահպանելով իր ողնաշարը»,– նշել է Ավինյանը:
ՀՀ բանակի օրը նշելու լավագույն ձևը զինծառայողների հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է
Նրա խոսքով` արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության այնպիսի օրինակներ, որ ոչ միայն հիշվելու, այլև դառնալու են ժամանակակից ռազմարվեստի ուսումնասիրության օրինակելի նմուշ:
«Մեր զինվորների անձնազոհությունը, անելանելի վիճակներում հնարամտությունը, ստեղծարար մտածողությունն ու կոփվածությունը գալիս են փաստելու, որ կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը առկա է, և մեզ մնում է զարգացնել այն ինստիտուցիոնալ տեսանկյունից: Խոնարհվում եմ մեր նահատակված զինծառայողների հիշատակի առաջ և խորին ակնածանքս հայտնում նրանց ծնողներին ու հարազատներին: Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին հավաստիացնում եմ, որ կառավարությունը հանձնառու է նրանց խնդիրները ամենաբարձր ստանդարտներով լուծելու հարցում»,– շեշտել է փոխվարչապետը:
Նա կարծում է, որ պատերազմի պարտությունը ոչ թե պետք է մեզ թևաթափ անի, այլ պիտի դառնա մեր խորհումի, անցյալի սխալները շտկելու ու ապագային նորովի նայելու շրջադարձային կետը:
Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում
«Մենք իրավունք չունենք չապահովելու մեր սխրագործ զինվորների բարեկեցությունը, իրավունք չունենք անտարբերության մատնելու հայրենիքի անձնազոհ պաշտպանների հիշատակը, իրավունք չունենք անուշադրության մատնելու հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներին: Առաջիկայում պարտավոր ենք հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար»,– եզրափակել է նա:
Փոխվարչապետը խաղաղություն ու բարի ծառայություն է մաղթել բոլորին և մասնավորապես ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին ու զինվորներին։
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ամբիոնից հորդորել է Ադրբեջանին պատասխանատվություն դրսևորել, կատարել Ժնյևյան կոնվենցիայի նորմերը և վերադարձնել հայ գերիներին: Նա իր ելույթում պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում պատասխանատու միակ ՀԿ–ներից մեկը Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է:
«Պարո՛ն Սեիդով, իսկ հարցրե՞լ եք, թե ըստ ԿԽՄԿ-ի` ադրբեջանական իշխանությունները դրսևորում են արդյոք պատասխանատու վարքագիծ։ Ես կցանկանայի նշել որ ԿԽՄԿ-ն սոսկ ՀԿ չէ, այն կազմակերպություն է, որն արդեն մեկուկես դարից ավելի ակտիվորեն զբաղվում է պատերազմի զոհերի պաշտպանությամբ և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ։ Եվ խոսելով ԿԽՄԿ-ի մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ այն ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություն է, այլ նաև հովանավոր տերությունների փոխարինողը և օժտված է Ժնևյան մանդատով»,– ասել է Վարդանյանը։
Հայաստանցի պատգամավորն իր ադրբեջանցի գործընկերոջը նաև հիշեցրել է, որ Ժնևյան կոնվենցիաները պարտադիր են Ադրբեջանի համար, հստակ սահմանում են, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։
«Խնդրում եմ, պարոն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները։ Միջազգային պարտավորություններ, որոնք հիմնված են ոչ միայն միջազգային պայմանագրային իրավունքի, այլեւ միջազգային պարտավորությունների վրա, որոնք դիտվում են որպես erga omnes (խմբ.– վերաբերում են բոլորին) պարտավորություններ: Ես հույս ունեմ, որ մի օր ինչ–որ եղանակով Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ։ Շնորհակալություն»,- ասել է Վարդանյանն իր ելույթում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:
Ավելի շատ հայանպաստ, քան ադրբեջանամետ. Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցի պատասխանի մասին
Տեսակամուրջի մասնակիցները կներկայացնեն ապագայի վերաբերյալ իրենց կանխատեսումներն ու Հայաստանի տնտեսության իրավիճակի վերաբերյալ իրենց տեսլականը։
Բանախոսները Երևանում.
Թաթուլ Մանասերյան, տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար
Աշոտ Թավադյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ
«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյան:
Մոսկվայում.
Արտյոմ Պիլին, տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի սեկտորի վարիչ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ:
Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:
Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։