00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից և փոխհատուցում կտրամադրի

© Photo / official site of the Prime minister of RAПредседатель Общественного совета Степа Сафарян на заседании правительства Армении (19 декабря 2019). Еревaн
Председатель Общественного совета Степа Сафарян на заседании правительства Армении (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում լրագրող Թագուհի Ասլանյանը դատական նիստերից մանրամասներ ներկայացրեց։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում:  Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Թագուհի Ասլանյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։

«Շնորհակալ եմ դատավոր Զարուհի Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար»,–գրել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ իրենց կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը:

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

Sputnik Արմենիայի հետ զրույցում Թագուհի Ասլանյանն ասաց` ուրախ է, որ դատավորը շատ օբյեկտիվ որոշում է կայացրել։ «Նաև շնորհակալ եմ իմ փաստաբան Լուսինե Վիրաբյանին, որովհետև նրա շնորհիվ այս գործը հարուցվեց և հասանք հաղթանակի»,–ասաց նա։

Նրա խոսքով` համարյա մի տարի տևած դատական պրոցեսի ընթացքում Սաֆարյանը, իբր հարգելի պատճառով 2 անգամ չի ներկայացել նիստին, ինչի պատճառով այն հետաձգվել է։

«Երկրում այն իրավիճակն է ստեղծվել, որ ով ում հասնի հրապարակավ վիրավորում է, և հատկապես պաշտոնյանները դրա համար հիմնականում պատասխանատվություն չեն կրում։ Հույս ունեմ, որ սա նախադեպ կդառնա, և լրագրողները տեղի–անտեղի չեն թիրախավորվի, կսկսեն ավելի հարգանքով ու զգուշավոր վերաբերվել նրանց»,–ասաց Ասլանյանը։

Նշենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 29-ին արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)  ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին։ Եվ զգուշացրել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է:

Նշված լրատվամիջոցներից որոշները ներկայացել էին։ Քննարկումից հետո Սաֆարյանի և Livenews–ի լրագրող Թագուհի Ասլանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։ Այդ ընթացքում նա դուրս եկավ սենյակից և փակեց դուռը իր հետևից գնացող լրագրողների դեմքին։ Հետո վերադարձավ ինստիտուտի աշխատակիցների հետ և պահանջեց լքել գրասենյակը։

Թագուհի Ասլանյանը հայտարարեց, որ Սաֆարյանի հետ կհանդիպի դատարանում։ Որովհետև քաղաքագետը նրան ասել էր, որ տվյալ ԶԼՄ–ները իրեն չեն կարող հրավիրել «ո՛չ սաունա, ո՛չ իրենց տարածք»։

Լրահոս
0