00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարության որոշմամբ Դիանա Գալոյանը դարձավ ՀՊՏՀ–ի ռեկտոր

© Photo : provided by Diana GaloyanДиана Галоян
Диана Галоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գալոյանը նշել է, որ ՀՊՏՀ ռեկտորի «չարչրկված» հարցը վերջապես ստացավ օրինական լուծում, և որ գործը չի կարող պարտվել պոպուլիզմին։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները, որոնց համաձայն Դիանա Ռոբերտի Գալոյանն ընտրվել է հիշյալ բուհի ռեկտոր: Համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության կայքում։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով»,–ասված է որոշման մեջ:

Իր` ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին Facebook-ի էջում գրել է նաև Գալոյանը։

«Այսօր, վերջապես, ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրինական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից»,–գրել է նա: Գալոյանը նախ շնորհակալություն է հայտնել ընկերներին և ուսանողներին այս ամիսների ընթացքում իր կողքին լինելու և աջակցելու համար: «Չնայած բոլոր դժվարություններին` արդարությունը հաղթեց»,–գրել է նա:

Атом Мхитарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գալոյանի հարցը դուրս է եկել իրավական հարթությունից և գտնվում է անձնական դաշտում. Մխիթարյան

Գալոյանի խոսքով` համավարակն ու պատերազմը առավել վառ ի ցույց դրեցին կրթության ու գիտության զարգացման ու բարեփոխման կարևորությունը մեր երկրում: Նա նշել է, որ պետք է լծվել բուհը լավագույններից մեկը դարձնելու պատասխանատու գործին: «Այսօրվանից սկսած չեմ արձագանքելու ոչ մի գրառման, ոչ մի մեղադրանքի, ոչ մի ստահոդ տեղեկատվական «գրոհի», քանզի իրական կյանքը չի կարող պարտվել վիրտուալին, գործը չի կարող պարտվել պոպուլիզմին, ճշմարտությունը` ստին, սերը` չարությանը, և վերջապես` իրական Հայաստանը չի կարող պարտվել ֆեյսբուքահայաստանին»,–գրել է նա:

Վերջում Գալոյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և նախկին փոխնախարար Թամրազյանին սկզբունքայնության և աջակցության համար:

Հիշեցնենք, որ 2018-ից Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարեց:

Հուլիսի 17-ին կայացած մրցույթում ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: Համաձայն օրենքի` կառավարությունը պետք է հաստատի պետական բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։

Լրահոս
0