Երևանի ավագանու նիստ

Փոփոխություններ Երևանի ավագանիում. ո՞վ է դուրս եկել «Իմ քայլից» կամ հանձնել մանդատը

174
(Թարմացված է 12:24 22.12.2020)
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից ընտրված մի շարք անդամներ հանձնեցին մանդատները և դուրս եկան խմբակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանն ու Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաև Արսեն Կարապետյանը: Այսօր Երևանի ավագանու նիստում հայտնեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը մի քիչ ուշանում է, բայց շուտով կմոտենա։

ԿԸՀ համապատասխան արձանագրությունների համաձայն` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին, և Կարինե Փանոսյանին:

Կարինե Փանոսյանը ևս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է Գևորգ Աճեմյանին:

Չկա տպավորություն, որ Երևանի 2021թ–ի բյուջեի առաջնահերթությունները վերանայվել են. Խաժակյան

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը և Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը գրությամբ հրաժարվել է ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Մարկոս Հարությունյանը:

«Նիկոլն ու իր ջոկատը». պատասխանատվությունից կխուսափե՞ն «չարաճճի իշխանավորները»

174
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, մանդատ, Երևանի ավագանի, Հայաստան
Ըստ թեմայի
Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան
Իշխանության ամենավերին օղակում անձերի փոխատեղումը կարող է վերջին քայլը լինել. քաղտեխնոլոգ
«Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք». Ալեն Սիմոնյան
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ. տեսանյութ

4
Հունիսի 20-ին, բացի երկարաժամկետ դիտորդներից, ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում և կարևորել պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում:

Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրել, որ բացի երկարաժամկետ դիտորդներից վաղը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Հիշեցնենք` Միրզոյանն այսօր ընդունել էր նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:

Ազգային ժողովի նախագահը կարևորել էր կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը և հավաստիացրել է, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշերին:

Հիշեցնենք` Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են նախատեսված վաղը` հունիսի 20-ին։

4
թեգերը:
ԵԱՀԿ, Արարատ Միրզոյան, Հայաստան
Նիկոլ Փաշինյան

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

13
(Թարմացված է 18:49 19.06.2021)
Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։

Օգտվելով առիթից՝ Փաշինյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։

«Լիահույս եմ նաև, որ ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով»,– ասել է Փաշինյանը։

Նա Իրանի նորընտիր նախագահին քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։

Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

13
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան