Արթուր Վանեցյան

ՀՔԾ–ն «5 միլիարդի» գործով հարցաքննության է հրավիրել Արթուր Վանեցյանին

539
(Թարմացված է 20:02 21.12.2020)
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարգելի պատճառով չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Արցախի հարցը 5 միլիարդ դոլարով լուծելու մեղադրանքի հետ կապված, գործի շրջանակում այսօր ՀՔԾ է հրավիրվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։

Նշենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էին, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։

Ըստ կայքի տեղեկությունների`այժմ ՀՔԾ-ն քննություն է սկսել այդ հայտարարությունների հետ կապված։

«Այսօր Վանեցյանը հարցաքննության չի ներկայացել հարգելի պատճառներով»,–գրում է թերթը։

Հիշեցնենք` ընդդիմության հանրահավաքի ժամանակ  Վանեցյանն ասել էր, որ օպերատիվ կապի շրջանակներում ինքը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։

Այդ շփումների արդյունքում, Վանեցյանի խոսքով, տարաբնույթ տեղեկություններ է ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ էր համարել  ծառայության բերումով ստացված տեղեկությունները չհրապարակել:

539
թեգերը:
Արթուր Վանեցյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց
«Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու». Վանեցյան
Զինվորական սաղավարդ

Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ

35
(Թարմացված է 20:02 20.01.2021)
Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին քանի զոհի մասին է հայտնի։ Նա խոսեց նաև ծանր վիրավորների մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Թվերը, որ տարբեր շրջանակներ շրջանառում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Նույնականացման գործընթացի արդյունքում ավելի հստակ տվյալներ կունենանք. վերջնական ցուցակը կհրապարակի պաշտպանության նախարարությունը»,–ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ կան նաև անհետ կորածներ, և վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու։

Ցանկանո՞ւմ ես ծառայել Զինված ուժերի պատվո պահակային վաշտում․ դիմելու ժամանակն է

Ինչ վերաբերում է ծանր վիրավորներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150–ը։ Նա հավելեց, որ պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին կտրամադրվի լավագույն ստանդարտներով պրոթեզավորում։

Նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար կտրամադրվեն վկայագրեր

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած, սակայն անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին վերջնական տվյալներ դեռ չկան։

Ադրբեջանը հունվարի 20-ին հայկական կողմին արգելել է զոհվածների աճյունների որոնումներ կատարել

35
թեգերը:
Պատերազմ, Զոհ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացած զինծառայողը երկկողմանի թոքաբորբ է ունեցել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել
Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի
Բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնողը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
Արխիվային լուսանկար

Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է

29
(Թարմացված է 19:56 20.01.2021)
Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար։

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:

Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:

Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

Նախարարությունից տեղեկացնում են, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

29
թեգերը:
պատվաստումներ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
ԱՀԿ-ն կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է արձանագրել