Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետը մեկնաբանում է Տավուշի 2 գյուղերը հանձնելու մասին լուրերը

1753
(Թարմացված է 17:55 21.12.2020)
Տավուշի մարզպետը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարզի բնակավայրերի մասին նման տեղեկություններ են հրապարակվում։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Տավուշի երկու գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունները «հիմարություն» որակեց` նշելով, որ նման բան անգամ չի էլ լսել։

«Խորհուրդ եմ տալիս նման հիմարությունների չհավատալ ընդհանրապես և ուղղակի շպրտել այն կողմ։ Դա, հավանաբար, հերթական ադրբեջանական քարոզչությունն է»,– ասաց Չոբանյանը։

Մարզպետը նշեց, որ սոցիալական կայքերում ու մասնավորապես «Տելեգրամում» Տավուշի բնակավայրերի մասին առաջին անգամ չէ, որ նման տեղեկություններ են հրապարակվում, և Տավուշի մարզպետարանն արդեն մեկ անգամ պաշտոնապես հերքել է դրանք։

Մեր հարցին, թե այդ լուրերն ինչպե՞ս են ընկալվում տավուշցիների կողմից և կա արդյո՞ք անհանգստություն սահմանների հնարավոր վերանայման հետ կապված, Չոբանյանը պատասխանեց. «Տավուշում աշխատանքային վիճակ է, բոլորը զբաղված են իրենց աշխատանքով։ Առաջիկա օրերին կավարտվի նաև զորահավաքի ենթարկված անձանց վերադարձը։ Ընթացիկ միակ դժվարությունը կապված է դրա հետ, որովհետև մարդիկ զորակոչվել են, պատերազմի օրերին և պատրաստվում են վերադառնալ իրենց տները, որովհետև ձմեռը նաև ունի իր բարդությունները` անկախ այս ամեն ինչից»,– ասաց Չոբանյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, անկախ տարվա բարդություններից` համավարակից ու  պատերազմից, մարզը իր առջև դրած տնտեսական խնդիրները, մարզպետի գնահատմամբ, կարողացել է լուծել։

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Նշենք, որ սոցիալական կայքերում, մասնավորապես որոշ «Տելեգրամ»– ալիքներում տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանի հետ միջպետական սահմանի վերանայման համատեքստում ՊՆ–ն Երրորդ կորպուսի հրամանատարությանը հրահանգել է հեռանալ Տավուշի մարզի երկու սահմանամերձ գյուղերի տարածքից։ Ըստ հրապարակման` դրանք հանձնվելու են Ադրբեջանի վերահսկողությանը։

Փաշինյանին միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին. քահանան սպառնալիքներից չի վախենում

Հրապարակումներում ենթադրվում է անգամ, որ կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը չի կատարի վերադասի այդ հրամանը։

1753
թեգերը:
Ադրբեջան, Հայկ Չոբանյան, Գյուղ, Տավուշ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (812)
Ըստ թեմայի
Պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել. Թաթոյանն անդրադարձել է Սիսիանի քահանայի խնդրին
Պատերազմի նյութերով 882 քրգործ է հարուցվել. ներգրավված են պաշտոնյաներ ու զինվորականներ
Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին
Կոնստանտին Զատուլին

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

3
(Թարմացված է 16:51 03.03.2021)
Ռուս պատգամավորի կարծիքով՝ Բաքուն և Անկարան, պատկերավոր ասած, վիշապի ատամներ են ցանում, որոնք ապագայում կարող են ծիլ տալ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանն ու ու Ռուսաստանը պետք է մշտապես հասկանան, որ այն ճանապարհներով, որով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, տարածաշրջանում անհնար է երկարատև խաղաղության հասնել։

Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ եթե պատկերավոր խոսենք, աա հերթական անգամ վիշապի ատամներ են ցանել, որոնք ապագայում կարող են ծիլեր տալ։ Ղարաբաղում հետպատերազմական  և ընդանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համատեքստում Զատուլինը նշում է, որ չափազանց շատ հարցեր են մնացել կադրից դուրս, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

«Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում։ Հենց Ադրբեջանն է վիշապի ատամներ ցանում։ Հաղթանակի շքահանդեսներ, հիշողություններ Էնվեր Փաշայի մասին, որոնք շքահանդեսի ժամանակ հնչեցրեց Թուրքիայի նախագահը և առհասարակ Ադրբեջանում ավելի ու ավելի աճող թուրքական ցուցադրական ներկայությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, չստիպել նրան վերանայել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ, սակայն Մոսկվան երկարաժամկետ անհանգստության հիմքեր ունի։

Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

«Թե՛ Թուրքիայի պետական ալիքում հրապարակված քարտեզները՝ Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ թուրքական հավակնություններով, թե՛ Թուրքիայի նախագահի ազգականի պարծենկոտ հայտարարություններն այն մասին, որ իրենց անօդաչուները կարող են պայքարել ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ՝ այս ամենը մի որոշակի խճանկար է դառնում»,-ավելացրել է Պետդումայի պատգամավորը։

Միաժամանակ, իհարկե, Զատուլինի համար բարդ է խոսել ամբողջ Ռուաստանի անունից, որտեղ, նա կարծում է,  «ռուս-ադրբեջանական հարաբերությունների շատ երգիչներ կան»։ Նա նշել է նաև մարդկանց անուններ, որոնք «հունից դուրս են գալիս»՝ փորձելով ապացուցել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցության ամբողջ «հմայքը»։ Դրանք են՝ Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և Մաքսիմ Շեվչենկոն։ Ընդ որում՝ եթե առաջինը դա անում է քիչ թե շատ քաղաքակիրթ կերպով, ապա մյուս երկուսի գործողությունները հեռու են քաղաքակրթությունից։

«Այնպես որ մենք այստեղ ոչ միայն հայկական լոբբի ունենք, ինչպես ընդունված է կարծել ադրբեջանական մամուլում։ Եթե կարդանք այդ մամուլը, ապա օրինակ անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ ես ջուր չեմ խմում։ Ես միայն հայկական կոնյակ եմ խմում ամեն օր և հսկայական քանակով»,-ասում է պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծման է ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Արցախի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

3
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան
Մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը «Ադրբեջան» է նշված․ ոստիկանության պարզաբանումը
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանին ուղղված հայտարարությունը, որը քննարկվել էր փակ դռների հետևում
Վազգեն Մանուկյանն ու Գեղամ Մանուկյանը

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան

8
(Թարմացված է 16:48 03.03.2021)
Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը և համոզված ասաց, որ նրա վրա ճնշումներ են գործադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։

«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։

«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝  ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

8