00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը. պատգամավորները հանդիպել են Մուրադովի հետ

© Sputnik / Aram NersesyanКомандующий Миротворческими Силами РФ в Карабахе Рустам Мурадовв в аэропорту Эребуни во время встречи прибывающего из Баку самолета с военнопленными (14 декабря 2020). Еревaн
Командующий Миротворческими Силами РФ в Карабахе Рустам Мурадовв в аэропорту Эребуни во время встречи прибывающего из Баку самолета с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաղդասարյանը տեղեկացրել է, որ մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները քննարկվելու են հաջորդ փուլում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար»,–գրել է նա։

Пленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կարմիր Խաչը կասկածում է գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի պահպանմանը

Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ իրենց և Արցախի նախագահի կողմից գերեվարվածների անվանական ցուցակը փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը` ադրբեջանական կողմին տալու համար։

«Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»,–գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Ժիրայր Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից կանգնել են Մեծ Շենից Հին Շեն գյուղ տանող միակ ճանապարհին՝ հայտարարելով, որ այդտեղ կանգնելու հրաման ունեն։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այդ ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Արտակ Բեգլարյանը այցելել է Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր` ծանոթացել իրավիճակին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։

Начальник Главного информуправления Аппарата Президента Карабаха Давид Бабаян во время ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հնարավոր է` առաջիկա օրերին գերիների նոր փոխանակում տեղի ունենա. Արցախի նախագահի խորհրդական

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ նրանք գերի են ընկել։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։

Դեկտեմբերի 18–ին էլ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորականների խումբն Արցախից ճանապարհվել է դեպի տուն։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը և Նազելի Բաղդասարյանը այդ օրը եղել էին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Իրենց աչքերով տեսել են, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ` իրենց տեղում։

Լրահոս
0