Սոֆյա Հովսեփյան

Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորական խումբն Արցախից Հայաստան է գալիս. Սոֆյա Հովսեփյան

1284
(Թարմացված է 00:00 19.12.2020)
Պատգամավորի խոսքով՝ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում ամեն ինչ կարգին է։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորականների խումբն Արցախից ճանապարհվել է դեպի տուն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ ինքն ու «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նոր են վերադարձել Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Իրենց աչքերով տեսել են, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ` իրենց տեղում։

«Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում»,- գրել է Հովսեփյանը։

Նա հորդորել է զգույշ և ուշադիր լինել տեղեկատվության տարածման հարցում:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Շիրակի մարզի 58 կամավորականներին ու ՄՈԲ֊ի 12 տղաներին, որոնք հայտնվել էին շրջափակման մեջ։ Նրանք անվտանգ դուրս են եկել շրջափակումից, իջել դիրքերից ու արդեն վերադառնում են տուն։ Նրանց հետ կապը որոշ ժամանակով ընդհատվել էր. այդ էր պատճառը, որ դեկտեմբերի 16-ին տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանական զինուժի կողմից մոտ 150 շիրակցի է գերեվարվել։

«Կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, որոնք ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում»,- Facebook -ի իր էջում հավելել է «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Ժիրայր Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից կանգնել են Մեծ Շենից Հին Շեն գյուղ տանող միակ ճանապարհին՝ հայտարարելով, որ այդտեղ կանգնելու հրաման ունեն։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այդ ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Արտակ Բեգլարյանը այցելել է Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր` ծանոթացել իրավիճակին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ նրանք գերի են ընկել։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։

1284
թեգերը:
Սոֆյա Հովսեփյան, կամավոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին
«Մեր երեխեքին վաճառեցիք, տենց էլ ասեք». շիրակցի կորած կամավորների ծնողները վրդովված են
Գերեվարված զինծառայողների հարազատները դիմել են Հայաստանում ՌԴ հյուպատոսին
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել

7
(Թարմացված է 13:54 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց`երբ խոսվում է, թե ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– ասաց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

7
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արամ MP3

Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել են «Թամզարայի» իրենց տարբերակը. տեսանյութ

111
(Թարմացված է 12:50 08.03.2021)
Երկու ժամ է, ինչ ստեղծագործությունը հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից

Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

 

111
թեգերը:
երգ, Արամ MP3, Գուրգեն Դաբաղյան
Ըստ թեմայի
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ