Ձերբակալություն

Սպառնացել է դանակով կտրել վիզը. «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին ձերբակալել են

377
(Թարմացված է 17:38 14.12.2020)
Նախաքննությանն ընթացքում պարզվել է, որ դաստիարակը 2 տարեկան երեխաներին ոչ միայն ծեծել է, այլև սպառնացել է պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին ջուր տալ։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երևանում գործող «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նախաքննությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի աշխատակցուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ։

«2020թ. դեկտեմբերի 3-ին, դաստիարակը, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն և պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն, անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,– նշված է հաղորդագրության մեջ:

2020թ. դեկտեմբերի 11-ին մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով, և ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թ. դեկտեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Հիշեցնենք` օրերս համացանցում ձայնագրություն էր հայտնվել, որում լսվում էր, թե ինչպես է մանկապարտեզի դաստիարակը ծեծում ու պատժում սաներից մեկին։ Ավելի ուշ նաև այլ ձայնագրություններ տարածվեցին, որոնցում նախ մանկապարտեզի տնօրենն աղաչում էր ծնողին չհրապարակել ձայնագրությունը, հետո ժողովի ժամանակ ծնողներին սպառնում, որ այդ դեպքի համար իրենց երեխաներով են պատասխան տալու։

Ահասարսուռ դեպք Արագածոտնի մարզում. որդին ծեծել, ապա խեղդամահ է արել տարեց մորը

377
թեգերը:
երեխա, ծեծ, Ձերբակալություն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից
Արտակարգ դեպք Երևանում․ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել
Շուշիի բնակիչն ինքնասպան է եղել Երևանում` նետվելով տուն-ինտերնատի պատուհանից
Երևանի Խանջյան փողոցում բախվել են մեքենաներ. կան զոհեր ու տուժածներ
Արթուր Դալալոյան

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

4
(Թարմացված է 23:47 19.04.2021)
Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել և ինքն արդեն վերականգնման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար

4
թեգերը:
մարզիկ, վիրահատություն, Արթուր Դալալոյան
Ըստ թեմայի
«Արթուր արքա» Դալալոյանը հաղթեց բազմամարտի Աշխարհի գավաթում
Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ
«Նա ասաց`այո». Արթուր Դալալոյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել իր ընտրյալին
Բռնություն

Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել

59
(Թարմացված է 22:54 19.04.2021)
Չնայած մարդու իրավունքների համար ակտիվ պայքարին՝ շատ երկրներում գենդերային բռնության խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Երիտասարդ երևանցին արդյունավետ միջոց է գտել՝ պաշտպանելու նրանց, ովքեր ենթարկվում են բռնության։ Օգնության են հասել ժամանակակից տեխնոլոգիաները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երևանի բնակիչ Մարիամ Թորոսյանն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ բռնության զոհ դարձած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրա ղեկավարությամբ ծրագրավորողների խումբը ստեղծել է Safe You բազմաֆունկցիոնալ հավելվածը, որն օգնում է Հայաստանում և Վրաստանում ապրող շատ կանանց, և սա դեռ ամենը չէ։

Мариам Торосян, основатель и генеральный директор социального предприятия Институт инновационных технологий, запустившего приложение Safe You
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Թորոսյանը

«Հավելվածի նպատակն այն է, որ բռնության ենթարկված մարդը կարողանա օգնություն կանչել հաշված վայրկյանների ընթացքում», - բացատրում է Մարիամ Թորոսյանը՝ «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ» սոցիալական ձեռնարկության գլխավոր տնօրենը, որը 2020 թ-ին գործարկել է Safe You հավելվածը։

Հավելվածում կարելի է պահպանել մինչև յոթ հեռախոսահամար, որոնցից մեկը՝ ոստիկանության ծառայությանը։ Բավական է սեղմել HELP կոճակը և պահել երեք վայրկյան, ու նշված համարները, այդ թվում՝ ոստիկանությունը, հաղորդագրություն կստանան այն մասին, որ օգտատերը վտանգի մեջ է։ Հաղորդագրությունում նշվում է նաև օգտատիրոջ գտնվելու վայրը։

Բացի դրանից, կոճակը սեղմելուց հետո ավտոմատ կերպով միանում է ձայնագրիչը, որը ձայնագրում է հնարավոր ծեծկռտուքի և հնչող սպառնալիքների ձայները։ Հետագայում անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը կարելի է օգտագործել որպես ապացույց։

Ողբերգության կանխումը

Մարիամը պատմում է, որ վերջերս հավելվածը, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան Վրաստանում, շատ է օգնել Թբիլիսիի բնակչուհուն։

26-ամյա կինը, որը փոքր երեխա ունի, դիմել էր երկրի կանանց իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություններին մեկին։ Նա հայտնել է, որ իրեն և երեխային լուրջ վտանգ է սպառնում, խնդիրը նախկին ամուսինն է։ Քանի որ կինը հրաժարվել է գնալ ոստիկանություն, փաստաբանը խորհուրդ է տվել ներբեռնել Safe You հավելվածը։

Դրանից մի քանի օր անց նախկին ամուսինը կրկին հայտնվել է․ նա մանկապարտեզի մոտ պահանջել է, որ երեխան իր հետ գնա։ Երբ փոքրիկը հրաժարվել է, տղամարդը հարվածել է նրան։ Մայրն իսկույն օգնության է շտապել, և վիճաբանություն է սկսվել։ Կնոջը հաջողվել է այդ իրավիճակում սեղմել HELP կոճակը։ Կարճ ժամանակ անց ժամանել է ոստիկանությունը և կանխել ողբերգությունը։ Ագրեսորը նույնիսկ չի հասկացել, թե իրավապահ մարմինների աշխատակիցներն ինչպես են իմացել իր գործողությունների մասին։

«Կինը պատմեց մեզ, որ ֆիզիկապես չի կարողացել զանգել ոստիկանություն և առավել ևս հայտնել իր գտնվելու վայրը, քանի որ նախկին ամուսինն ուղղակի կխլեր հեռախոսը։ Իսկ ձայնագրությունն ապացույց է դարձել, որ ագրեսորն իսկապես մահացու վտանգ է ներկայացնում նրանց համար», - ասում է Մարիամը։

Տեղեկատվության կարևոր աղբյուր

Սակայն HELP կոճակը հավելվածի միակ գործառույթը չէ։ Ինտերֆեյսում կա Network բաժինը, որտեղ կարելի է գտնել երկրում գործող կանանց իրավունքների պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները։

Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

Կա ևս մի կարևոր ֆունկցիա՝ հարց հոգեբանին։ Այսինքն` հավելվածը մի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են շփվել ինչպես միմյանց հետ, այնպես էլ մասնագետի (օրինակ` Վրաստանում նախագծում ներառված է 19 հոգեբան)։ Ընդ որում, քննարկումներին կարելի է մասնակցել ինչպես իրական անունով, այնպես էլ ծածկանունով։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք անձնական տվյալների պաշտպանությանը հատուկ ուշադրություն են դարձնում։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում ինտերնետ մատակարարողների հետ զրոյական վարկանիշ տրամադրելու համար։ Այդպիսով հավելվածը կարելի է օգտագործել նույնիսկ առանց ինտերնետի և զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ մինչ այդ ինտերնետի առկայությունն անհրաժեշտ է՝ ազդանշաններ ուղարկելու համար», - պատմում է Մարիամը։

Safe You-ի մասին տեղեկատվության տարածումը

Safe You-ն Հայաստանում գործում է արդեն մեկ տարի, իսկ Վրաստանում՝ ութ ամիս։ Այդ ընթացքում հավելվածը ներբեռնել է մոտ հինգ հազար կին։ Նրանցից 4,5 հազարը հարևան երկրի կանայք են։ Այնտեղ լրջորեն զբաղվում են հավելվածը տարածելով, երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկը նույնիսկ հաղորդում է պատրաստել այդ մասին։

Հայաստանում Թորոսյանի թիմն աշխատել է նախագծի տեխնիկական կատարելագործման վրա։ Հավելվածի վրա աշխատանքը սկսվել է 2018-ին։ Նախատեսվում էր նորույթը տարածել անցած տարի, սակայն դրան սկզբում խանգարել է համավարակը, այնուհետև՝ արցախյան պատերազմը։

«Տարեվերջին հայ օգտատերերի թիվն ավելի շատ կլինի։ Մենք արդեն սկսել ենք համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագիրն առաջին հերթին պետք է նրանց շահառուներին։ Այս տարի հիմնական ուղղությունները կլիներ չորս մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը և Գեղարքունիքը»,- նշեց Թորոսյանը։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը» բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան երկրների հետ, որոնք շահագրգռված են հավելվածը ձեռք բերելու մեջ։

Ստվերային համավարակ

Վերջում Մարիամ Թորոսյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն` ամբողջ աշխարհում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից բռնության հետևանքով օրական մահանում է 141 կին։ Գենդերային սպանությունները կազմում են կանանց սպանությունների ընդհանուր թվի մոտ 80%-ը։

Անջելինա Ջոլին փորձում է Բրեդ Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ

Համարվում է, որ աշխարհում ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական բռնության է ենթարկվում թույլ սեռի յուրաքանչյուր երրորդ ներկայացուցիչ։

Ավելին, մի շարք հետազոտությունների տվյալներով՝ ամբողջ աշխարհում համավարակի և լոքդաունի պատճառով ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են 30%-ից մինչև 60%: Ուստի լոքդաունի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը հաճախ անվանում են «ստվերային համավարակ»։

Հ.Գ. Safe You հավելվածը Android-ից օգտվողները կարող են ներբեռնել այս հղումով, իսկ iOS–ից` այս հղումով։

59
թեգերը:
աշխարհ, Հայաստան, Կին, ընտանեկան բռնություն, սեռական բռնություն, Բռնություն
Ըստ թեմայի
Արցախցիների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ձերբակալված է. Գոռ Աբրահամյան
Արցախցիների հանդեպ բռնության կոչեր արած անձն ազատ է արձակվել, բայց հարցը փակված չէ
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

0
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

0
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»