00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. ի՞նչ հարցեր են քննարկվել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял сопредседателей Минской группы ОБСЕ (14 декабря 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял сопредседателей Минской группы ОБСЕ (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է

Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:

Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները: 

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վնասվածքներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա
5 մլրդ դոլարի առաջարկը ստացել է Վանեցյանն ու փակ ծրարով փոխանցել Փաշինյանին. նախկին դեսպան

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանի ու համանախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը Երևան են ժամանել Ադրբեջանից, որտեղ շաբաթ օրը հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Մինսկի խումբը որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինքն էլ համանախագահներին Բաքու չի հրավիրել։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։

Հավելենք, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան էին այցելել պատերազմից առաջ։

Լրահոս
0