Արթուր Բաղդասարյան

Կորոնավիրուսից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետը

323
(Թարմացված է 19:24 10.12.2020)
Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում աշխատել է մոտ երկու տարի։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։

Կորոնավիրուսի թաքնված հետևանքները. ինչ խնդիրներ է ծնում վարակը տղամարդկանց համար

Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ էր նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին։ Նա այդ պաշտոնից ազատվեց այս տարվա փետրվարի 19-ին։

Մինչ ՌՈ ղեկավար նշանակվելը Բաղդասարյանը ՀՀ ԱԱԾ պետական պահպանության վարչության պետն էր:

1174 նոր դեպք, 23 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

 

323
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել
Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից
Պուտինը, Փաշինյանն ու մյուսները. ինչպես են քաղաքական գործիչները պաշտպանվում կորոնավիրուսից
ՀՀ ԱԱԾ

Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը

147
(Թարմացված է 17:05 07.03.2021)
Տեղեկացվում է, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առա: Այն կատարել են մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Նշենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և Տելեգրամ–ալիքներ տեսանյութ էին տարածել և տեղեկացրել, որ Կապանում ադրբեջանցիներ են շրջում։

«Անհրաժեշտ է  կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»,–ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ–ն, իր խոսքով` հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացնում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում»,–ասված է հայտարարության մեջ:

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում են տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից:

147
թեգերը:
ադրբեջանցի, Ադրբեջան, Կապան, Սյունիք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից
Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին
Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Տավուշ. արխիվային լուսանկար

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

179
(Թարմացված է 17:10 07.03.2021)
Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում էին, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում ադրբեջանցիները չափագրումներ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»։

«Տեղեկությունը բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանազատման խնդրին։

«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։

Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին»,–գրել է նա։

Նա այս «անպատասխանատու գործողությունները» համարում է անձնական վիրավորանք իր և Տավուշի ժողովրդի հասցեին և խոստանում անձնապես հետամուտ լինել, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ  համայնքում սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել։

 «Ժողովրդի շրջանում լուրեր է տարածվել, թե ադրբեջանցիները եկել են դրոշ են դրել, մարդկանց ասել են անասնագոմերն ազատեք, իբրև հանդիպել են բնակիչների, համայնքի ղեկավարի հետ։ Նման բան չկա։ Ոչ ոք իմ կամ բնակիչների չի հանդիպել, դրանք կեղծ տեղեկություններ են։ Ինձ փոխանցել են, որ համայնք ռուս զինվորականներ են եկել, բայց ես նրանց անձամբ չեմ հանդիպել»,-ասաց նա։

Մարզպետարանը հերքում է` Սյունիքի Նոր Առաջաձորի ջրատարը ադրբեջանցիները չեն քանդում

Հավելենք, որ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր տարածում էին այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Նրանք վրդովվել էին, որ լրատվականները չեն անդրադառմում խնդրին ։

179
թեգերը:
խաղաղապահ, Հայկ Չոբանյան, Սահման, Տավուշ
Ըստ թեմայի
«Մենք էլ ենք զարմացել». նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում. ինչո՞ւ
Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան. «Հրապարակ»
Գուցե մինչև վաղը ուղարկո՞ւմ է ՍԴ. սահմանադրագետը` ԳՇ պետի ազատման միջնորդության մասին
Պուտինը Իվանովայում. արխիվային լուսանկար

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

13
(Թարմացված է 18:34 07.03.2021)
Աղջիկը խոստովանել է, որ ՌԴ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո շատ երկրպագուներ է ունեցել, սակայն տղամարդկանցից ոչ մեկը չի կարողացել գրավել իր սիրտը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։

Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:

«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», - ասել է Շիլովան մեկ տարի անց:

Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։

Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։

Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։

Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին

Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին:

13
թեգերը:
ամուսնություն, աղջիկ, Ռուսաստան, Նախագահ, Վլադիմիր Պուտին