00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԽՍՀՄ քարտեզագրողները կաշառակեր էին. ո՞ւմ է վստահում տնտեսագետը Սոթքի հանքի հարցում

© Sputnik / Aram NersesyanУказатель на дороге Сотк-Карвачар (24 ноября 2020). Карабах
Указатель на дороге Сотк-Карвачар (24 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սոթքի հանքավայրի խնդրին, դրա հնարավոր հանգուցալուծմանն ու ՀՀ տնտեսության վրա դրա հնարավոր աղդեցությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Սոթքի հանքավայրի խնդրի լուծումից է կախված Արարատի ոսկու հարստացման գործարանի, հայաստանյան երկաթուղու ու նաև ՀՀ ողջ տնտեսության հետագա վիճակը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` հիշեցնելով, որ «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնափոխադրումների գերակշիռ մասն ապահովվում է հենց ոսկու հանքանյութի` Գեղարքունիքից դեպի Արարատի գործարան տեղափոխման շնորհիվ։ Նույն հանքավայրը նաև աշխատատեղեր է ապահովում, իսկ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Հայաստանի 10 խոշոր հարկատուներից մեկն է։ 

«Հիմա խոսում են, որ խորհրդային շրջանում սխալ քարտեզագրում է իրականացվել։ Ես չեմ կասկածում, որովհետև խորհրդային քարտեզագրողները կաշառակերներ էին. կարող է մի ադրբեջանցի գնար կաշառեր, ասեր` այսպես գծի, մի հայ չինովնիկ գնար, կարողանար համոզել` այլ կերպ գծեին։ ԽՍՀՄ–ում ամեն ինչ հնարավոր էր։ Հնարավոր էր նաև այն, ինչ մենք հիմա տեսնում ենք` Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական տարածք ու հակառակը, տրամաբանությանը լրիվ հակառակ»,– ասաց Վահագն Խաչատրյանը։

Նույնը, նրա խոսքով, տեղի է ունեցել նաև Սոթքի հանքավայրի պարագայում։ Այստեղ ևս հստակ սահմանազատում չի եղել ու չկա։

«Չգիտեմ, թե Սոթքում ինչպես է եղել, բայց փաստը մնում է փաստ. գալիս են ադրբեջանցիները, ասում են` սա ԽՍՀՄ քարտեզ է, տարածքը սա է, այս կողմում մենք ենք, այն կողմում` դուք, այլևս այստեղ չեք կարող շահագործել։ Սրա հետ վիճել չարժե, սրա համար իրար վրա կրակել չարժե։ Փաստը պետք է ընդունել որպես փաստ ու լուծում գտնել»,– նշում է նա։

«Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ». Գրիգորյան - Sputnik Արմենիա
Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ

Իսկ լավագույն լուծումն, ըստ Խաչատրյանի, կարող է գտնել հենց հանքավայրը շահագործող ռուսական ընկերությունը` ադրբեջանական իշխանությունների հետ բանակցությունների միջոցով։

Ըստ նրա` հանքի` Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածի շահագործման դիմաց ընկերությունը կարող է վճարել Ադրբեջանին, հայկական տարածքի դիմաց` Հայաստանին։

Իսկ թե որ երկրի տարածքում է ավելի շատ հանքանյութ մնացել, Վահագն Խաչատրյանը հստակ տվյալների չի տիրապետում, բայց հույս ունի, որ անցած տարիներին արդյունահանվել է ավելի շատ հենց վիճելի տարածքի հանքաշերտը, քանի որ, նրա դիտարկմամբ, շահագործողները վստահաբար տեղյակ են եղել հնարավոր խնդրի մասին։ 

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

«Իմ անհանգստությունը կոնկրետ դրանում է. սահմանն անցել են որովհետև այնտեղ պաշարնե՞ր կային, թե՞ գիտեին` ինչ է սպասվում ու որոշել են նախ թողնել այս կողմի պաշարներն ու շահագործել այն կողմինը։ Լավագույն տարբերակը սա կլիներ։ Թող ինձ ներվի, ես նման մոտեցումների կողմնակից չեմ, բայց այս դեպքում արժեր այդպես անել, եթե հանքի ճակատագիրն անորոշ էր»,– ասաց նա։

Այդուհանդերձ, հանքավայրի հետ կապված խնդիրներն այդքանով չեն ավարտվում։ Տնտեսագետը չի բացառում, որ առաջիկայում կարող է ի հայտ գալ նաև հանքում ադրբեջանցիներին աշխատանքի ընդունելու հարցը։ Վահագն Խաչատրյանի համոզմամբ` սա էլ դեռ վերջին խնդիրը չէ, ու Հայաստանը պետք է պատրաստ լինի նմանօրինակ այլ խնդիրների նույնպես։

Пресс-конференция замначальника Генштаба ВС РА Тирана Хачатряна (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Սոթքի հանքավայրի վարչական շենքը գտնվում է հայկական կողմում։ Հանքավայրի մի հատվածում տեղակայված են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ–երը։

Նրա խոսքով` նոր սահմանների վերջնական ճշգրտումը տեղի է ունենալու մինչև տարեվերջ նախանշվող բանակցությունների արդյունքում։ Հանքի շահագործման հարցերը նույնպես կքննարկվեն առաջիկա բանակցային գործընթացում։Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են, բանակցություններ են վարում։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հաջորդ օրը մեկնեց Սոթք և տեսավ, որ դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Սոթքի հանքավայրը ՀՀ խոշոր հարկատուներից ու հայաստանյան տնտեսության լրջագույն միավորներից մեկն է։

Հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2020թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ խոշոր հարկատուների 4-րդ հորիզոնականում է և ապահովել է ընդհանուր 16 264 679 000 դրամի մուտք ՀՀ պետական բյուջե։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են։ Բաժնետոմսերի հսկիչ փաթեթը`50,3 %–ը, պատկանում է «Գեոպրոմայնինգ» ընկերության հիմնադիր Սիման Պովարենկինին:

Սոթքի հանքը կիսով չափ՝ մեր, կիսով չափ ադրբեջանցիների տարածքում է. Տիրան Խաչատրյան

Լրահոս
0