ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook–ի իր էջում գրել է, որ այս նոր օրենսգիրքը սպասված ու կարևոր է։
Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը
Նա մի քանի կետով ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվում է․
Կատարված աշխատանքի համար նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և նախագիծը մշակած աշխատանքային խմբին:
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Ըստ նրա`երբ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։
«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։
Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։армен саркисян
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:
Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:
Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։
Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից
Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:
Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ