Արա Այվազյան

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում

70
(Թարմացված է 20:45 03.12.2020)
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում։

«Այսօր մենք պետք է ընդգծենք Ռուսաստանի ջանքերն ու նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում ՝ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով», - ասել է Այվազյանը։

Արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

70
թեգերը:
Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին, Արա Այվազյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան
Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս չի գա

13
(Թարմացված է 17:09 23.01.2021)
Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը, գրում է Armsport–ը։

«Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը «Ռոմայի» հայտացուցակում 22 ֆուտբոլիստներ են ներառվել։
Մխիթարյանի` հանդիպումը բաց թողնելու պատճառը նրա մկանային ցավերն են։ Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպմանը չեն մասնակցի նաև Էդին Ջեկոն ու Պեդրո Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»- «Սպեցիա» հունվարի 20-ին կայացած հանդիպմանը Մխիթարյանը ոչ միայն մասնակցել էր, այլև գոլ խփել։

Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ

13
թեգերը:
ֆուտբոլ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը
Պայմանագրի երկարաձգու՞մ, հիմա դրա ժամանակը չունենք. Մխիթարյանը մեկնաբանել է պտտվող լուրերը
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, բայց «Ռոման» պարտվեց

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

66
(Թարմացված է 16:00 23.01.2021)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության հետքերով, թե մինչև 90-ականներին հայերի կողմից Շուշիի ազատագրումը նրա բնակչության 90%-ն ադրբեջանցիներ էին, ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա։ Դրանում ակնհայտ է, որ քաղաքի հայ բնակչությունը տարբեր տարիներին գերակշռել են։
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
© Sputnik / Shushanik Avdalyan

Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։

Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։

Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

66
թեգերը:
ադրբեջանցի, Նիկոլ Փաշինյան, հայեր, Շուշի
Ըստ թեմայի
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին