ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է արել Facebook-ում և շեշտել` անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող, հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:
«Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը: Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Արցախը` որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը»,–գրել է նա:
Բեգլարյանի խոսքով` տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում:
«Ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին»,–գրել է Բեգլարյանը:
Նրա խոսքով` մենք պարտավոր ենք ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Բեգլարյանը հորդորում է չմոռանալ, որ հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտություն կա:
Նշենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ֆեյքերի կողմից իրականացվող քարոզչությանն ու արցախցիների հալածմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել։ Նախարարը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ։
«Երեկ Թեհրանի Արարատ ակումբում հանդիպել եմ Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերը»,–գրել է նախարարը։
Նա հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ նաև ճաշել է։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանի ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանի հետ է գործուղվել Իրան։
Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան
Նրանք Թեհրան են մեկնել հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։
Պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների ֆինանսավորումը. Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։
«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։
View this post on Instagram
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։
«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։
Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.
«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին