00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան

© Sputnik / Aram NersesyanСитуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ անկախ պատգամավորը հանդիպել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների հետ։ Սահմանազատման աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Վարդենիսի տարածաշրջանում է, հանդիպել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների հետ՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, փոխանցելու այն տեղեկատվությունը, որն ինքն ունի, տեղում հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ Լրագրողների հետ նա զրույցում նշեց՝ իրեն հավաստիացրել են, որ հայկական բանակը մասնակցում է սահմանազատման աշխատանքներին՝ փորձելով հնարավորինս հայանպաստ դիրքավորվել։

«Ինչքանով կստացվի` չեմ կարող ասել։ Իրականությունն այն է, որ գործընթացը շարունակվում է, և այն սկսվել է երեկվանից։ Հիմա մենք պիտի մի փոքր սպասենք և տեսնենք, թե ինչ է լինելու»,- ասաց Թովմասյանն ու հավելեց, որ զգույշ պետք է գործենք, որպեսզի մեր գործողություններով բախումներ չհրահրենք, չխարխլենք հրադադարը։

Նա ընդգծեց՝ երեկ ԱԺ-ում Սոթքի հանքավայրի վերաբերյալ իր բարձրացրած հարցադրումը նաև գրավոր է ներկայացրել կառավարությանը, որպեսզի գրավոր էլ պատասխան ստանա, բայց դեռ չի ստացել։ Փոխարենը բանավոր հավաստիացումներ է ստացել՝ ամեն ինչ արվելու է, որ հանքի շահագործումը շարունակվի։

Боевые машины пехоты российских миротворцев в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է

«Կոմունիկացիոն առումով մենք լավ դիրքում ենք, որ հանքի շահագործման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական և աշխարհագրական մասը մեր՝ հայկական կողմում է, հետևաբար ավելի հեշտ է լինելու հանքի շահագործումը կազմակերպելը, թե ինչ ծավալով՝ հիմա հենց դրա շուրջ են բանակցություններն ընթանում, որպեսզի հանքն ամբողջ ծավալով աշխատի, և ոչ ոք չկրճատվի»,- նշեց Թովմասյանը։

Նա տեղեկացրեց, որ այս թեմայով արդեն խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանում ՌԴ դեսպանի հետ, բոլորից ստացել է այդ հավաստիացումները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են բանակցություններին մասնակցում, Թովմասյանի տեղեկություններով՝ մեր կողմից մասնակցում է զինվորականությունը՝ բանակային կորպուսի մակարդակով, կան ռուսներ, Ադրբեջանի կողմից էլ` բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ գեներալ, գնդապետ։

«Ընդգծենք՝ խնդիրը ոչ թե հանքի աշխատել–չաշխատելուն է վերաբերում, այլ աշխատելու ծավալներին, այսինքն՝ ամբողջությամբ լինելու է մեր տիրապետության տակ, թե կիսով չափ»,- շեշտեց պատգամավորը։

Նա տարակուսած է, թե ինչու պատասխանատու մարմինները բնակիչների հետ նախապես չեն խոսել, չեն բացատրել իրավիճակը։

Հիշեցնենք` երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են, բանակցություններ են վարում։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այսօր մեկնեց Սոթք և տեսավ, որ դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Նշենք, որ այսօր առավոտից Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նշում էին՝ եթե թուրքը նստեց Սոթքում, կսկսի «խփել», հերթը կհասնի Վարդենիսին, հետո էլ Մարտունուն։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Լրահոս
0