ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 26-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ազգային և ռասայական թշնամանք հարուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված), ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 373.1-րդ հոդված) համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեղադրյալ Իբրահիմովի նկատմամբ ոչ միայն հետախուզում է հայտարարվել, այլև նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Նուրլան Իբրահիմովը հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման։ Ճիշտ է, կարճ ժամանակ անց նա հեռացրել էր իր հրապարակումը, բայց շատերն արդեն տեսել, կարդացել ու կրկնօրինակել էին ադրբեջանցի ֆուտբոլային գործչի ոչ մարդկային կոչը։
Կան հարցեր, որոնք միայն մեզնից չեն կախված. Փաշինյանը խոսեց անհետ կորածների խնդրի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին գնահատական տալ ոչ միայն Իբրահիմովի արարքին, այլ զրկել «Ղարաբաղ» ակումբին Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցությունից։ Ի դեպ «Ղարաբաղը» խոստացել էր պատժել Իբրահիմովին, բայց այդպես էլ չէր արել։ Այնպես, որ ՈւԵՖԱ-ն անմիջապես սկսեց ուսումնասիրել տեղի ունեցածը։
Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Նուրլան Իբրահիմովը իր` հայերին սպանելու կոչերի համար ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է ցմահ, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։
«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։
View this post on Instagram
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։
«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։
Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.
«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել գիշերը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որը ողբերգական ավարտ էր ունեցել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 23-ին` ժամը 03:43-ին, ՀՀ ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել։ Վարորդը մահացել է։
«2021 թվականի հունվարի 23-ին ՝ ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը անձնական ավտոմեքենայով չի կարողացել կառավարել կառավարումը և բախվել է ճամփեզրին չթույլատրված վայրում կայանված բեռնատար կցորդիչի հետ: Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է։ Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գյումրու կայազորի հրամանատարությունը վթարի վայրում աշխատում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ:
Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բացվել է. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնում
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու և այն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն:
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել