Զինվորական

«Ափալ–թափալի վերջը շառ ա». ՀՀ սահմանները կարող են մնալ անպաշտպան

837
(Թարմացված է 19:26 25.11.2020)
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցչի մասնակցությամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստանի»` ռազմական դրությունը չեղարկելու առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ներկա պահին սահմանների պաշտպանության խնդիր ունի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը` ներկայացնելով ՀՀ ՊՆ–ի գնահատականը «Լուսավոր Հայաստան» խմբակցության` ռազմական դրությունը չեղարկելու առաջարկին։

«Անձնակազմը այսօրվա դրությամբ հոգնած է, 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու։ Այսօրվա դրությամբ ծնողներից շատերը հարց են բարձրացնում, թե ինչպես է կազմակերպվելու իրենց երեխաների հանգիստը, ինչպես է կազմակերպվելու հերթափոխը, ինչպես է կազմակերպվելու ծառայությունը։ Դա շատ մեծ խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում»,– ասաց Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է սահմաններին, բարձրաստիճան զինվորականը հայտնեց, որ Արցախի վերաբաժանումից հետո Ադրբեջանի հետ Հայաստանի միջպետական սահմանի երկարությունը, տարբեր գնահատականներով, ավելացել է 520 կմ–ով, ու այդ սահմանը ևս այսօր պաշտպանության կարիք ունի։

Альберт Багдасарян
© Sputnik / Stringer
Ալբերտ Բաղդասարյան

«Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու այսօր շատ կարևոր է մեր ժողովրդի համար։ Բայց եկեք նայենք մյուս կողմից։ Եթե մենք հանում ենք ռազմական դրությունը, ապա ինչպես է կազմակերպվելու ծառայությունը մեր սահմաններում։ Արդյոք մենք կարո՞ղ ենք այսօր կազմակերպել զորահավաքային զորակոչ` պաշտպանելու մեր սահմանները։ Եթե կարող ենք, ապա մենք խնդիր չենք տեսնում»,– ասաց Բաղդասարյանը։

Նա նաև հայտնեց, որ կառավարությունն արդեն որոշել է ռազմական դրության ռեժիմի չեղարկումից հետո զորահավաքային զինծառայողների զորացրումն իրականացնել փուլային տարբերակով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի ապահովել ՀՀ անվտանգությունը։

«Մենք այստեղ խնդիր ունենք. հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս և մտնում է։ Դրա համար մենք պետք է հենակետերում, սահմանին կանգնած մարդիկ ունենանք»,– ասաց զինվորականը։

ՊՆ–ի դիրքորոշումը, ըստ Բաղդասարյանի հետևյալն է` եթե ռազմական դրությունը չեղարկվում է, ապա անմիջապես հայտարարվում են եռամսյա զորահավաք-վարժանքներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել սահմանների անվտանգությունը։

Այս առաջարկին իրավական ձևակերպում տալու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց ժամանակ տալ կառավարությանը։ Ի պատասխան «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ պատերազմը դադարել է նոյեմբերի 9-ին, և կառավարությունը 16 օր ժամանակ է ունեցել, բայց անգործության է մատնվել։

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Քոչարյան

«Ես առաջարկում եմ հիմա կողմ քվեարկենք, որպեսզի վաղը պրոցեսը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, ու մինչև վաղն էլ սպասենք կառավարությունից առաջարկների, թե ինչ ժամկետներում են նրանք պատրաստ դա անել, և քննարկենք նաև այդ ժամկետները»,– ասաց Գորգիսյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի առաջարկին` ասաց. «Ափալ–թափալ չանենք։ Ափալ–թափալի վերջը շառ ա։ Էդ ափալ–թափալները մենք հլը որ չենք մարսել»։

Նա Գորգիսյանին առաջարկեց օրենսդրական նախաձեռնությունը մեկ շաբաթով հետաձգել։

«Մեկ շաբաթ հետո և՛ կառավարությունը, և՛ պաշտպանական գերատեսչությունը առանց շտապելու, կարծում եմ, կգտնեն ճիշտ իրավական լուծումների ամբողջ փաթեթը։ Եվ ոչ թե ասենք` մինչև առավոտ արագ մի բան ներկայացրեք։ Ուժային կառույցներին խեղդել չի կարելի»,– ասաց նա։

Բուռն քննարկումից հետո ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը չընդունեց ռազմական դրության ռեժիմը չեղարկող նախագծի վերաբերյալ առաջարկը։

Արդյունքում, ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, նախագիծը կընդգրկվի վաղվա արտահերթ նիստում` բացասական եզրակացությամբ։

Ազգային ժողովի արտահերթ նիստը կկայանա վաղը` նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին։

Նշենք` «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի քայլերի մեջ մտնում է ռազմական դրության վերացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանը տրանսպորտային կապ է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

837
թեգերը:
Անդրանիկ Քոչարյան, Սահման, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից
Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

«Մոր քթից է թռած». Եվգենի Պետրոսյանի կինը որդու լուսանկարն է հրապարակել

47
(Թարմացված է 12:31 23.01.2021)
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։

«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։

Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։

«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։

Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.

«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին

47
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, երեխա, Կին, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում
«Ահա և նա` Վահանը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր և Բրուխունովայի որդուն. լուսանկար
«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ
102–րդ ռուսական ռազմաբազա. արխիվային լուսանկար

Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից

97
(Թարմացված է 12:18 23.01.2021)
Բեռնատար կցորդիչը, որին բախվել է ռուս զինծառայողի մեքենան, կայանված է եղել չթույլատրված վայրում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել գիշերը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որը ողբերգական ավարտ էր ունեցել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 23-ին` ժամը 03:43-ին, ՀՀ ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել։ Վարորդը մահացել է։

«2021 թվականի հունվարի 23-ին ՝ ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը անձնական ավտոմեքենայով չի կարողացել կառավարել կառավարումը և բախվել է ճամփեզրին չթույլատրված վայրում կայանված բեռնատար կցորդիչի հետ: Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է։ Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գյումրու կայազորի հրամանատարությունը վթարի վայրում աշխատում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ:

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բացվել է. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնում

97
թեգերը:
Ճանապարհ, վթար, Գյումրու 102–րդ ռազմաբազա
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Առինջում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը
Ադրբեջանցի զինծառայողները վթարի են ենթարկվել Շուշիի մոտ․ մեկը մահացել է, 2-ը վիրավոր են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Թուրքական բանակը կարող է մի օր գիշերը գնալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

0
(Թարմացված է 14:37 23.01.2021)
Էրդողանն օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։

«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի օր գիշերը գնալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին

Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։

Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին

0
թեգերը:
Իրաք, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Եվրախորհրդարանը բանաձևով քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը ԼՂ–ում
Թուրքիան թուլացրել է իր դերակատարումը, բայց չպետք է մոռանալ Էրդողանի քայլերը. Պետրոսյան
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ