Սերգեյ Լավրով

Հայաստանը կկատարի իր պայմանավորվածությունը. Լավրովն ամփոփել է երևանյան այցը

591
(Թարմացված է 15:38 21.11.2020)
Ռուսաստանի ԱԳ ղեկավարն օդանավակայանում ճեպազրույց է տվել` ամփոփելով Երևան կատարած այցի արդյունքները։ Նա հայտնել է ՀՀ իշխանության դիրքորոշումը և քննարկված հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին պատմել է, թե ինչ է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ Երևանում կայացած հանդիպումների ժամանակ:

Նրա խոսքով` ուշադրություն է դարձվել հատկապես այն հարցերին, որոնք առնչվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունում, մասնավորապես խաղաղապահների գործողության իրականացմանը` ի աջակցություն քաղաքացիական բնակչությանը։

«Բոլորն էլ ընդունել են, որ բավական սուր իրավիճակի կարգավորման համար այս հայտարարությունն այլընտրանք չի ունեցել: Միաձայն ընդգծել ենք, որ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը երկրի ներսում և արտասահմանում անընդունելի են։ Հաստատել ենք մեր վճռականությունը ՝ ամեն ինչ անելու, որպեսզի հայտարարությունը շարունակի գործել»,–ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով` ՀՀ նախագահն ու վարչապետն էլ իրենց հերթին ընդգծել են, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր: Նրա խոսքով` Երևանը հավատարիմ է պայմանավորվածության հետագա կատարման հարցում ևս։

Նա նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ–ում ռուս խաղաղապահների աշխատանքը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման առնչությամբ հրամանագիրը։

Բացի այդ, ըստ Լավրովի, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման պատրաստակամությունը։

Նշենք, որ այսօր Հայաստան էր եկել ՌԴ կառավարական պատվիրակությունը, որի կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կային։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1637 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

591
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Փոթորիկ մի բաժակ ջրում․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ռուսական դրոշի հետ կապված լուրը
Ռազմավարական բնույթի հարցերի լուծման կգնանք. մանրամասներ` Փաշինյան–Լավրով հանդիպումից
«Մենք այստեղ ենք Պուտինի որոշմամբ». Լավրովը Փաշինյանին է ներկայացրել իրենց մոտեցումները

«Նիկոլ, հեռացի՛ր». Երևանում կազմակերպված համապետական հանրահավաքի ամենավառ կադրերը

13
(Թարմացված է 19:17 05.12.2020)
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
  • Ազատության հրապարակում
  • Վազգեն Մանուկյանն ու Արթուր Վանեցյանը
  • Ազատության հրապարակում
  • ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
  • Ազատության հրապարակում
  • Վազգեն Մանուկյանը
  • Ազատության հրապարակում
  • Դերասան Վիգեն Ստեփանյանը
  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
  • Արթուր Վանեցյանը
  • Ցուցարարներն ու լուսանկարիչները
  • Իշխան Սաղաթելյանն ու Վազգեն Մանուկյանը
  • Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ
  • Նրանց ուղեկցում էին ոստիկանները
  • Ցուցարարներն ու ոստիկանները
  • Ոստիկանական ուժեր
  • Ոստիկանության ներկայացուցիչ
  • Ազատության հրապարակից դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհին
Համապետական հանրահավաքը, որը մեկնարկեց Ազատության հրապարակում, ավելի ուշ վերածվեց երթի։ Մասնակիցները, «Նիկոլ, դավաճա՛ն», «Նիկոլ, հեռացի՛ր», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով, հասան կառավարական առանձնատների տարածք, որտեղ նրանց արդեն սպասում էին ոստիկանները։

Ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում։

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ։

Sputnik Արմենիան ներկայացնում է բողոքի ակցիայի ամենավառ կադրերը։

13
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ազատության հրապարակում

  • Վազգեն Մանուկյանն ու Արթուր Վանեցյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Վազգեն Մանուկյանն ու Արթուր Վանեցյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ազատության հրապարակում

  • ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը

  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ազատության հրապարակում

  • Վազգեն Մանուկյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Վազգեն Մանուկյանը

  • Ազատության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ազատության հրապարակում

  • Դերասան Վիգեն Ստեփանյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Դերասան Վիգեն Ստեփանյանը

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը

  • Արթուր Վանեցյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արթուր Վանեցյանը

  • Ցուցարարներն ու լուսանկարիչները
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ցուցարարներն ու լուսանկարիչները

  • Իշխան Սաղաթելյանն ու Վազգեն Մանուկյանը
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Իշխան Սաղաթելյանն ու Վազգեն Մանուկյանը

  • Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ

  • Նրանց ուղեկցում էին ոստիկանները
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Նրանց ուղեկցում էին ոստիկանները

  • Ցուցարարներն ու ոստիկանները
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ցուցարարներն ու ոստիկանները

  • Ոստիկանական ուժեր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ոստիկանական ուժեր

  • Ոստիկանության ներկայացուցիչ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ոստիկանության ներկայացուցիչ

  • Ազատության հրապարակից դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհին
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ազատության հրապարակից դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհին

թեգերը:
Ազատության հրապարակ, Երևան, Հայաստան
Բողոքի ակցիա Երևանում

Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

217
(Թարմացված է 18:46 05.12.2020)
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում` Ազատության հրապարակում։ 

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։

217
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյան, Ռուստամ Մուրադով. 14 նոյեմբերի, 2020

Հարությունյանը Մուրադովի հետ հանդիպել է անհայտ կորածների և գերեվարվածների հարազատներին

0
Արցախի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան անառարկելի ապացույցներն են ցույց տալիս:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների հարազատներին: Այս մասին Արցախի նախագահը գրել է Facebook–ի իր էջում։

«Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին»,–գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան անառարկելի ապացույցներն են ցույց տալիս:

«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,-նշել է Հարությունյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո