Արման Թաթոյան

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները

64
(Թարմացված է 12:58 20.11.2020)
Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ

Ինչպես հայտնում է պաշտպանի Facebook-ում պաշտոնական էջը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ հանդիպումը տեղի է ունեցել առցանց տարբերակով։

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։

Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

Նշենք, որ վերջին օրերին տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիները ինչպես են խոշտանգում պատանդառված հայ ծերունուն։ Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի տեսանյութեր համացանցում հայտնվում էին նաև պատերազմի օրերին։

Ադրբեջանցիները նաև վանդալիզմի են ենթարկում իրենց տիրապետության տակ անցած հայկական տարածքների քրիստոնեական կոթողները։

64
թեգերը:
Լին Թրեյսի, Դեսպան, ԱՄՆ, վայրագություն, ադրբեջանցի, Ադրբեջան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (634)
Ըստ թեմայի
Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները միասին կպաշտպանեն արցախահայության կենսական շահերը
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից
Փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը տեղ է հասել
Թելման Թադևոսյան

Աջափնյակի թաղապետը դիմում է գրել Մարությանին. նա խնդրում է չքաղաքականացնել

10
(Թարմացված է 13:30 05.12.2020)
Սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ ու քաղաքական հայտարարություն անելով:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա այդ մասին գրառում է արել Facebook-ում և նշել` քաղաքապետին խնդրել է, որ չմերժի: 

«Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ ու կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է նա:

Թաղապետը նաև հրապարակավ շնորհակալություն է հայտնել Մարությանին, նրա քաղաքական թիմին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ ներդրված ջանքերի, եռանդի և նվիրվածության համար:

Իսկ հանրությանը հորդորել, խնդրել է, լրատվամիջոցներից էլ պահանջել, որ իր աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

Բանն այն է, որ սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ` հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել:

Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020թ-ի փետրվարին: Մինչ այդ նա 2018-ի հոկտեմբերից եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է։

Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

10
թեգերը:
Հրաժարական, Հայաստան
Ըստ թեմայի
Ծանրագույն աշխատանք է սպասվում. դիվանագետները պահանջում են, որ «ձախողված վարչապետը» հեռանա
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Այս իրավիճակում արտահերթ ընտրություններ անելը սխալ է. Ռոբերտ Քոչարյան
Ոստիկանական ավտոմեքենա

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը տեղում մահացել է

13
(Թարմացված է 13:35 05.12.2020)
Վթարի հետևանքով մահացածը 61-ամյա տղամարդ է, իսկ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Անցած գիշեր, ժամը 00:10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» անունով հայտնի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Դերենիկ Գալստյանի վարած «Opel Zafira», Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 22-ամյա Մարկոս Մովսիսյանի վարած «Hyundai Sonata» և Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հարոյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Ըստ կայքի` վթարի հետևանքով 61-ամյա Դերենիկ Գալստյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա Մարկոս Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարված ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39–ամյա վարորդը տեղում մահացել է

13
թեգերը:
ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
Վրաերթ Երևանում. հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի
Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է