Դավիթ Տոնոյան

Պաշտոնից հեռանալու որոշումը Դավիթ Տոնոյանինը չի եղել

1236
(Թարմացված է 12:36 20.11.2020)
ՀՀ պաշտպանության նախարարի հետ հեռանում է նաև Շուշան Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու որոշումը Դավիթ Տոնոյանինը չի եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ–ի աղբյուրը։

Նշենք, որ մեր տվյալներով` նախարարի հետ հեռանում է նաև նրա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊՆ–ն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրամադրում։ Նախագահի պաշտոնական կայքում ևս նախարարի պաշտոնանկության որոշումը հրապարակված չէ։ 

Տոնոյանի հրաժարականի մասին այսօր հայտնել էր aravot.am–ը։ Ըստ կայքի` նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 1999թ-2000թթ–ին:

ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

1236
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Դավիթ Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը
Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Փաշինյանի խոսնակ
Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի հայկական ԱԹՍ–ի պատճառով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Ինչու մինչև հիմա պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել. Փաշինյանի պատասխանը

6
(Թարմացված է 11:47 05.12.2020)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր տեսաուղերձում բացատրեց, թե ինչու պատերազմի ավարտից հետո առ այսօր պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել:

«Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ ու իրարով: Սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին: Առավել միտված ապագային»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` սուգ կհայտարարվի անհետ կորածների մարմինների ճանաչումից հետո։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Նոյեմբերի 22-ը արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օր հայտարվեց, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողություն անցկացվեց, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։

 

6
թեգերը:
Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Военная каска

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

12
(Թարմացված է 11:36 05.12.2020)
«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

12