Գարեգին Բ

Գարեգին Բ–ն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

131
(Թարմացված է 19:53 19.11.2020)
Կաթողիկոսը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը. ռուս խաղաղապահների շնորհիվ Ղարաբաղում կպահպանվի հայ ժողովրդի պատմական ժառանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` երախտագիտություն հայտնելով Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:

Կաթողիկոսը հայտնել է, որ բարձր է գնահատում ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի վերականգնման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ ՌԴ իշխանությունների և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերը:

«Անձամբ Ձեզ խորին երախտագիտություն ենք հայտնում հայ ժողովրդի՝ Ադրբեջանին հանձնվող պատմական ժառանգության՝ հնագույն վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանության գործում ձեռնարկած քայլերի համար»,–ասված է ուղերձում:

Կաթողիկոսը նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել հայկական հայտնի` Դադիվանքի անվտանգությունը։

«Մեր ժողովուրդը միշտ հիշելու է Արցախում արյունահեղության դադարեցման հարցում Ռուսաստանի կարևոր դերը և աղոթելու է հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,– ասված է Գարեգին Բ-ի ուղերձում:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցը նոյեմբերի 14-ին այցելել էր Դադիվանք, որտեղ վերջին օրերին չի դադարում մարդկանց հոսքը։ Մեր տեսանյութում երևում էր զանգերից ու սրբապատկերներից զրկված վանական համալիրը, որտեղ անհամար մոմեր են վառվում։

Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

131
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը
Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաները
Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ
Наира Зограбян выступает с речью у здания СНБ Армении (12 ноября 2020). Еревaн

Նոյեմբերի 10-ը՝ հայրանադավության օր. Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

1
ԲՀԿ պատգամավրը լրացում է առաջարկում ՀՀ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում: Պիտի սգանք այդ օրը, որպեսզի որևէ իշխանություն երբևէ չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ընդդիմությունը Երևանի կենտրոնում «միասնության», «արժանապատվության» երթ է անցկացնում: Ընդդիմության հերթական բողոքի ակցիային այսպիսի գնահատական տվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը;

«Ես՝ որպես քաղաքացի լինելու եմ բոլոր այն միջոցառումներին՝ երթերին ու հանրահավաքներին, որոնք կլինեն ընդդեմ այս դավաճանության, ընդդեմ այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին»,- լրագրողներին ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հայտնեց, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ է դնելու «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում անելու նախագիծ, որով նոյեմբերի 10-ը կառաջարկի նշել որպես հայրենադավության կամ դավաճանության օր:

«Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման մեր եռատոնը: ուրեմն նեյեմբերի 10-ը, երբ ծնկի բերվեց Ալիևի առջև Արցախը, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, պիտի հիշենք այդ օրը, պիտի սգանք այդ օրը, որպեսզի որևէ իշխանություն երբևէ չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի»,- ասաց Զոհրաբյանը:

1
ՄԻԵԴ

ՄԻԵԴ–ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

7
(Թարմացված է 18:48 02.12.2020)
Չնայած Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ–ը վերանայել է իր որոշումը, սակայն նաև վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը։

Դեռ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Դատարանը կոչ էր արել բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ–ը մեկ անգամ` հոկտեմբերի 13-ի որոշմամբ, մերժել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած միջնորդությունը, որով Թուրքիան պահանջում էր վերացնել իր նկատմամբ կիրառած միջանկյալ միջոցը։

«Նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիան նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Դեկտեմբերի 1-ին դատարանը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը»,–նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։

Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ–ը կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը։

7
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)