Մյասնիկյան պողոտա

Չէր կարելի գրչի մի հարվածով ջուրը գցել թափված արյունը. Մյասնիկյան պողոտան էլ էր փակվել

140
(Թարմացված է 14:28 19.11.2020)
Մի շարք երիտասարդներ միաժամանակ փակել են երևանյան տարբեր փողոցները` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում։ Ցուցարարները փակում են փողոցները։ Բողոքի ակցիա անողների մեծ մասը ՀՅԴ–ականներն են։ Քիչ առաջ նրանք փակեցին Մյասնիկյան պողոտան։

Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը փակած երիտասարդներին. տեսանյութ

«Այսօր փաստացի ունենք պարտված պետություն, և ոչ մի դեպքում նման երկրի ղեկավարն իրավունք չունի շարունակել պաշտոնավարել։ Չէր կարելի գրչի մի հարվածով այսքան թափված արյունը ջուրը գցել։ Փաշինյանը պետք է հեռանա»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ վարորդների հորդորից հետո, թե շտապում են տարբեր ուղղությամբ` աշխատանքի, հիվանդանոց, բողոքի ակցիա անողները բացեցին ճանապարհը։

Հիշեցնենք` քիչ առաջ նմանատիպ ակցիա էր իրականացվում Ամիրյան–Մաշտոց խաչմերուկում։

«Նիկոլ, դավաճան». ոստիկաններն ընդհատեցին երիտասարդների ընդվզումը. տեսանյութ

140
թեգերը:
Բողոքի ակցիա, փողոց, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» ուշացած է ու հնացած. վերլուծում են փորձագետները
«Փաշինյանը, սպասարկելով որոշ արևմտյան ուժերի, դավաճանել է հայի շահը». ԲՀԿ
Ադրբեջանը կարող է դատի տալ Հայաստանին. պատճառը Փաշինյանի ստորագրությունն է
Արխիվային լուսանկար

356 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

99
(Թարմացված է 11:45 30.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 135 124։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 մարդ (-748), կատարվել է 510127 (+1098) թեստավորում, առողջացել են վարակվածներից 108442 (+1078)-ը ։ Գրանցվել է մահվան 2164 դեպք (+22)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 538։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

99
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

73
(Թարմացված է 10:27 30.11.2020)
ԱԱԾ–ն խոստանում է ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազությանը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։

Իսագուլյանն ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Իսագուլյանի խոսքով` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը... Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

«Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն»,–նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

ԱԱԾ–ն հորդորում է նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետողներին զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում ԱԱԾ–ն խոստանում է համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

73
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գառնիկ Իսագուլյան, ՀՀ դատախազություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ի՞նչ է հորդորել Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Ճանապարհ

ՀՀ-ից Արցախ տանող ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են

0
(Թարմացված է 12:04 30.11.2020)
Արցախցիներին Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն այսօր եղանակային վատ պայմանների պատճառով Երևանից չեն մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հիշեցնենք՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներն այսօր՝ նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնել։

Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ է. ինչ իրավիճակ է հիմա այդ տարածքում

0
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Արցախ
Ըստ թեմայի
Առաջին ձյունը. Գավառում և Ջերմուկում ձմեռը «փորձարկումներ» է անում
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ