Փամփուշտներ

Թուրքիայում հայտնված զենքն ու «հայկական» հետքը․ մեկնաբանում է Ղազախստանը

2281
(Թարմացված է 19:33 18.11.2020)
Վերջերս հայկական ընկերության կողմից Թուրքիա զենք մատակարարելու մասին հաղորդագրություններում հիշատակվել է նաև ղազախստանյան մի ընկերություն։ Ելնելով դրանից՝ Sputnik Արմենիա գործակալությունը որոշել է պարզաբանումներ ստանալ Նուր-Սուլթանից։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմեբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ղազախական կողմն արձագանքել է սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին այն մասին, որ հայ գործարար, զինավաճառ Դավիթ Գալստյանը ռազմական արտադրանք է մատակարարել Թուրքիային: Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել Armenian Military Portal տելեգրամյան ալիքը:

Հրապարակման մեջ շոշափվում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նրա տեղակալ Մակար Ղամբարյանի անունները, որոնք իբր առնչություն են ունեցել այդ գործարքին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ զենքն ու զինամթերքը գնվել են Ղազախստանում, որտեղ էլ հիմնադրվել է Moston Engineering ընկերությունը:

Ընկերությունը ՀՀ ՊՆ-ից 3,5 մլն դոլարի փոխառություն է վերցրել՝ զինամթերք գնելու և Հայաստան տեղափոխելու նպատակով։ Վարկի մասին տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել, դրանք հայտնվել են համացանցում: Բացի այդ, Telegram-ալիքի հեղինակները հրապարակել են նաև վերջնական օգտատիրոջ հավաստագրի սքրինշոթը, որը, իբր, տրվել է Թուրքիայի Հանրապետության կողմից Mosston Engineering ընկերությանը: Այդ փաստերը նրանց առիթ են տվել պնդելու Թուրքիային սպառազինության մատակարարման մասին, որին, նրանց կարծիքով, մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը ։

Իրավիճակը պարզելու նպատակով Sputnik Արմենիան հարցում է ուղարկել Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն, որը համակարգում է պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև «Կազտեխնոլոգիի» ԲԸ, որն անմիջականորեն ներգրավված է պաշտպանական գործարքներում։

Փոխնախարար Թալգատ Ժանժումենովի մեկնաբանության մեջ նշվում է, որ «Կազտեխնոլոգիի» բաժնետիրական ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը զենքի և զինամթերքի վաճառք չի իրականացվել։

«Ուսումնասիրելով «Mosston Engineering LTD»(այսուհետ՝ «Moston») արտասահմանյան ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը զենք և զինամթերթ վաճառելու վերաբերյալ հարցումները, հայտնում ենք, որ «Կազտեխնոլոգիի» ընկերության կողմից զենքի և զինամթերքի վաճառք Թուրքիայի Հանրապետությանը չի իրականացվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Փոխնախարարը նաև ընգծել է, որ Թուրքիայի Հանրապետության կողմից Mosston ընկերությանը տրամադրված վերոհիշյալ հավաստագիրը, ըստ Ղազախստանի Հանրապետության գործող օրենսդրության, Ղազախստանից ռազմական գույքի իրացման թույլտվության հիմք չի հանդիսանում։

  • «Կազտեխնոլոգիի» բաժնետիրական ընկերության պատասխանը Sputnik Արմենիայի հարցմանը
    «Կազտեխնոլոգիի» բաժնետիրական ընկերության պատասխանը Sputnik Արմենիայի հարցմանը
    Sputnik
  • Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության պատասխանը Sputnik Արմենիայի հարցմանը
    Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության պատասխանը Sputnik Արմենիայի հարցմանը
    Sputnik
1 / 2
Sputnik
«Կազտեխնոլոգիի» բաժնետիրական ընկերության պատասխանը Sputnik Արմենիայի հարցմանը

«Ղազախստանի Հանրապետությունում գործում է արտահանման վերահսկողության համակարգ, որը թույլ է տալիս միջազգային օրենսդրության հիման վրա չեզոքացնել զենքի մատակարարման գոյություն ունեցող ռիսկերը, որոնք հանգեցնում են ռազմական հակամարտությունների սրման»,-ասվում է  հարցմանն ի պատասխան։

Եվս մեկ նմանատիպ հարցում մենք ուղարկել էինք «Կազտեխնոլոգիի» ընկերությանը։ Այստեղ հայտնեցին, որ 2015թ․-ի ապրիլի 2-ին «Կազտեխնոլոգիի» ԲԸ-ի և Moston Engineering-ի միջև զինամթերթի իրացման պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է 2019թ․-ի մարտի 1-ին։

«Ներկա պահին ընկերությունը Mosston-ի հետ չի համագործակցում, և Թուրքիայի Հանրապետության հետ զինամթերքի և զենքի իրացում չի իրականացվել»,-ասվում է ղազախական ընկերության մեկնաբանության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Telegram-ալիքի հրապարակումը մեկնաբանել էին նաև պաշտպանության նախարարությունը և անձամբ Գալստյանը։ Վերջինս նշել էր, որ 2014թ․-ին իր ընկերությունը իսկապես Ղազախստանում գնել է տարբեր տրամաչափի 200 միլիոն փամփուշտ։ Գնումն իրականացվել է Ղազախստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքին համապատասխան։ Սակայն այդ սպառազինության գնման իրական փաստաթղթի հիմա վրա  կամայական ենթադրություն է արվել, որ դրանք ուղարկվել են Թուրքիա։

Գալստյանը հայտնել էր, որ փամփուշտները մի քանի խմբաքանակով վերավաճառվել են մի շարք պետությունների, բայց Թուրքիա վաճառքի մասին տեղեկությունները բացարձակ սուտ են և մանիպուլյացիա։

2281
թեգերը:
Ղազախստան, Հայաստան, սպառազինություն, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն առգրավել է Վանեցյանի հայրական տան որսորդական զենքերը. պաշտպան
Արցախից բերված ապօրինի զենքը կրակելու է. Քոչարյանը մտահոգված է
Ղազախստանը հերքել է Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը
Совещание по законопроекту о высшем образовании и науки и предлагаемых изменений во главе с премьер-министром Николом Пашиняном (18 ноября 2019). Еревaн

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ

0
Վարչապետի գլխավոր խորհրդականը Սյունիքում կլինի մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ։ Փաշինյանի որոշման տեքստը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ: Գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է որոշման տեքստում:

Հարությունյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետին։

0
Կապան

Կապանի տակ չեն հասել. համայնքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը

15
(Թարմացված է 19:12 01.12.2020)
Կապան համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի` այսօր արված հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կապանի համայնքապետարանը հերքում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունները, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։

Համբարձումյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Սյունիքում ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա։ Նա վստահեցրել էր` երեկ է վերադարձել Սիսիանից, մեր ու Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով հասել էին Կապան համայնքի տակ:

«Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում ասվածի վերաբերյալ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–նշված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երեկ` նոյեմբերի 30-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

15
թեգերը:
Սահման, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Կապան
Ըստ թեմայի
Կապան քաղաքին չեն հարվածել. Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա
Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում