Մովսես Հակոբյան

Մովսես Հակոբյանը հրաժարվել է պաշտոնից

323
(Թարմացված է 17:45 18.11.2020)
Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

323
թեգերը:
պաշտոն, Մովսես Հակոբյան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին. Արտակ Դավթյան
Վարչապետի պաշտոնանկության հարցը որոշողը վարչապետն է. ինչու են փակվել իրավական այլ ուղիները
Վարչապետի պաշտոնավարման դադարեցում և արտահերթ ընտրություններ. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
г. Капан

Կապանի տակ չեն հասել. համայնքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը

3
(Թարմացված է 19:08 01.12.2020)
Կապան համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի` այսօր արված հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կապանի համայնքապետարանը հերքում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունները, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։

Համբարձումյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Սյունիքում ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա։ Նա վստահեցրել էր` երեկ է վերադարձել Սիսիանից, մեր ու Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով հասել էին Կապան համայնքի տակ:

«Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում ասվածի վերաբերյալ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–նշված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երեկ` նոյեմբերի 30-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

3
Բողոքի ակցիա Երևանում

Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բռնելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

128
(Թարմացված է 18:45 01.12.2020)
Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած ավտոբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Մի քանի տասնյակ քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում փողոց են փակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած տրոլեյբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։ Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բերման ենթարկելու տղաներին։

Նրանց իջեցնելուց հետո մարդկանց միջև սկսվեց հրմշտոց, որի ժամանակ տուժեցին նաև ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Նրանցից մի քանիսին ոստիկանները փորձում էին անգամ բերման ենթարկել։ Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը միջադեպը մեկնաբանեց՝ ասելով․

«Պահի տակ ա ստացվել»։

ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիաները շարունակվելու են՝ ինչ էլ որ լինի։

«Որքան էլ մարդկանց բերման ենթարկեն ու շինծու գործեր կարեն, իշխանությունները պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել։ Եթե նրանք այնպես, ինչպես պաշտպանում են իրենց աթոռը, պաշտպանեին մեր հայրենիքը, մենք այս իրավիճակը չէինք ունենա», - ասաց նա։

Տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելուց հետո ոստիկանությանը հաջողվեց Մաշտոցի պողոտան երթևեկելի դարձնել։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին քայլել Թումանյան փողոցով, այնուհետև շարժվեցին դեպի կառավարության շենք։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Երևանում չեն դադարում առ այսօր։

128
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բողոքի ակցիա, Ոստիկանություն