Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանին մեղադրանք կառաջադրվի. նա ՀՔԾ–ում է

108
(Թարմացված է 16:23 18.11.2020)
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը իր հանդեպ քայլերը քաղաքական հետապնդում է որակում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք կառաջադրվի ռազմական դրության պահանջները խախտելու համար։ Լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը, որին կանչել են Հատուկ քննչական ծառայություն։

«Ինձ ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել։ Ինչպես տեղեկացանք, մեղադրանք առաջադրելու համար են կանչել, մեղադրում են հանրահավաք կազմակերպելու և անցկացնելու համար»,–ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով` այս ամենը քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը կասեցնելու նպատակ ունի։ Վանեցյանը քաղաքական հետապնդում որակեց իր հանդեպ քայլերը։

Լրագրողների հետ զրույցից հետո նա մտավ ՀՔԾ։

Գագիկ Ծառուկյանի փեսան պատրաստվում է դիմել իրավական համակարգին

Հիշեցնենք` այսօր` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրված։ Դրանից առաջ` ժամը 16։30-ին, ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանն էլ է ՀՔԾ հրավիրվել։ Այսօր հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Արսեն Բաբայանին ու Գեղամ Մանուկյանին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել

108
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող չորրորդ անձը նույնպես ազատ արձակվեց
Փաշինյանին դավաճան անվանելն ընդհանրապես հիմքեր չունի. Պուտին
Էդուարդ Աղաջանյանը հորդորում է իրենց աջակցելու համար հանրահավաք չանցկացնել. չի կարելի
Արմեն Սարգսյան

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

73
(Թարմացված է 12:53 05.12.2020)
Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանելու իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են անցկացնելու:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

73
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը
Նիկոլ Փաշինյան

«Տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»». ո՞ր համատեքստում է պետք դիտարկել հարցը

57
(Թարմացված է 12:26 05.12.2020)
Ըստ Փաշինյանի` եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա տեսաուղերձում անդրադարձավ «Մեղրիի միջանցքի» թեմային, որը վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»: Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին: Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան և Հայաստան- Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ` այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում»,- ասաց Փաշինյանը:

Բայց, մինչ այդ, նրա խոսքով, ներկա պահին ավելի հրատապ հարցեր են լուծվում:

Պարտությունը 3 միլիոն «բաժնետեր» ունի. Մեղրիի համայնքապետը` պատերազմի հետևանքների մասին

Փաշինյանը նշեց, որ արցախցիներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվում են դրամական օգնություններ, ֆինանսական աջակցություն է տրամադրվում նաև հյուրընկալ ընտանիքներին, վիրավորներին: Կառավարությունը միջոցներ է հատկացրել նաև Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմական գործողություններից տուժած տների վերականգնման համար:

Առաջիկայում նախատեսվում է փոխհատուցել նաև պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը: Հաշվառվում են նաև շարժական գույքի կորուստներն ու վնասները՝ դրանց փոխհատուցման հարցը ևս լուծելու համար:

Փաշինյանը նշեց, որ Արցախի կառավարության հետ աշխատանքներ են տանում նաև Արցախում տուժած տների վերականգնման ու արցախցիներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք` ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով: Այդ դեպքում խոսքը վերաբերում է Մեղրիով տեղաշարժվելու մասին, սակայն թե կոնկրետ որ ճանապարհով, առայժմ հայտնի չէ։

Մեզ երաշխիքներ են պետք. Ադրբեջան - Նախիջևան ճանապարհը մեղրեցիների մոտ հարցեր է առաջացրել

57
թեգերը:
Մեղրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին
Ինչու մինչև հիմա պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել. Փաշինյանի պատասխանը
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան