ՀՀ կառավարություն

Վարչապետը շարունակում է իր աշխատանքը կատարել կառավարության շենքում. խոսնակ

122
(Թարմացված է 11:42 17.11.2020)
Նիկոլ Փաշինյանը նաև իր սենյակն ունի նախագահական նստավայրում` Բաղրամյան 26-ում։ Անհրաժեշտության դեպքում նա իրավունք ունի ինչ–ինչ հանդիպումներ իրականացնել այնտեղ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետը շարունակում է կատարել իր աշխատանքը կառավարության շենքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր` Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել նախագահական` Բաղրամյան 26։ Ըստ թերթի` այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։

«Անհրաժեշտության դեպքում վարչապետը լիարժեք իրավունք ունի ինչ–ինչ հանդիպումներ իրականացնել նաև Բաղրամյան 26-ում։ Վարչապետն այնտեղ առանձին սենյակ ունի»,–ասաց Գևորգյանը։

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց. ԱԳՆ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին լույսի 10-ի գիեշրը, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ցուցարարները մուտք էին գործել կառավարության շենք` ջարդել էին դռները, կոտրել ապակիները։

122
թեգերը:
Հայաստան, կառավարություն, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Թուրք-ադրբեջանական դրոշներով էստակադա չի լինելու. Ռուբինյանը պատասխանեց Մարուքյանին
Շարունակեք պահպանել պետական կառույցը. Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
Էդմոն Մարուքյանն առաջարկում է այսօր երեկոյան երկու արտահերթ նիստ գումարել
Արխիվային լուսանկար

356 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

122
(Թարմացված է 11:45 30.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 135 124։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 մարդ (-748), կատարվել է 510127 (+1098) թեստավորում, առողջացել են վարակվածներից 108442 (+1078)-ը ։ Գրանցվել է մահվան 2164 դեպք (+22)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 538։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

122
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

159
(Թարմացված է 10:27 30.11.2020)
ԱԱԾ–ն խոստանում է ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազությանը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։

Իսագուլյանն ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Իսագուլյանի խոսքով` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը... Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

«Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն»,–նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

ԱԱԾ–ն հորդորում է նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետողներին զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում ԱԱԾ–ն խոստանում է համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

159
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գառնիկ Իսագուլյան, ՀՀ դատախազություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ի՞նչ է հորդորել Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Աղվան Վարդանյան

Ասուլիս. «13 հարց և բացահայտում»

0
(Թարմացված է 12:40 30.11.2020)
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»:

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: 

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք նաև ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98) 180-626, +374(91) 42-12-35։

0