Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդունում է պատասխանատվությունը, բայց նաև նշում որոշ մութ կետեր

217
(Թարմացված է 17:38 16.11.2020)
ՀՀ վարչապետի խոսքով` 2018թ–ի մայիսին բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, և հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ինքն է տեղի ունեցածի պատասխանատուն։ 

«Որևէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե պայմանական ասենք` մեր ժողովրդի դատի առաջ։ Բայց, որպեսզի դատավորը` ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին»,– այսօր կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ 2018թ–ի մայիսին բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, և հարցը մտել էր «տարածքներ ոչինչի դիմաց» տրամաբանության փուլ։

Վարչապետը շեշտեց, որ դեռ 2018թ–ին որոշ ՀՀԿ–ականներ հայտարարում էին, որ ԼՂ–ի շուրջ բարդություններ են լինելու, տարածքներ են հանձնվելու և այլն։

«Այստեղ կարող է լինել 3 տարբերակ. կա՛մ այդ մարդիկ մարգարեներ են, կա՛մ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր ենք, որ հատուկ եկել հասել ենք իշխանության, որ Արցախի համար բարդություններ ստեղծենք, և երրորդ` այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցն ու ինչ անխուսափելի կոնսենսուս կա և ինչ խնդիր է դրված ԼՂ–ի և ՀՀ –ի առաջ»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ ինքը փորձել է չհամաձայնել այդ տարբերակին ու փոխել տրամաբանությունն ու ցավով արձանագրեց, որ իրեն դա չի հաջողվել։

«Ես փորձել եմ ամեն ինչ անել, որ երկու տարվա ընթացքում մեր ԶՈւ մարտունակությունն ու զինվածության մակարդակը էականորեն մեծանա»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև արձանագրեց, որ այսօր իրենց մեղադրում են և՛ տարածքերը հանձնելու մեջ, և՛ նրանում, որ դա ավելի շուտ չեն արել։

«Մեր բանակը կռվել է այնքան ժամանակ, քանի դեռ ունեցել է կոնկրետ նպատակ, իմաստ ու մարտավարություն»,– ասաց նա` հավելելով, որ այս պատասխանատվությունն իրենն է, բայց դրա համար հանրության համար ամեն ինչ պիտի պարզաբանվի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։  Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

217
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Արցախ, Հայաստան
Նիկոլ Փաշինյան

«Տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»». ո՞ր համատեքստում է պետք դիտարկել հարցը

1
(Թարմացված է 12:20 05.12.2020)
Ըստ Փաշինյանի` եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա տեսաուղերձում անդրադարձավ «Մեղրիի միջանցքի» թեմային, որը վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»: Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին: Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան և Հայաստան- Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ` այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում»,- ասաց Փաշինյանը:

Բայց, մինչ այդ, նրա խոսքով, ներկա պահին ավելի հրատապ հարցեր են լուծվում:

Պարտությունը 3 միլիոն «բաժնետեր» ունի. Մեղրիի համայնքապետը` պատերազմի հետևանքների մասին

Փաշինյանը նշեց, որ արցախցիներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվում են դրամական օգնություններ, ֆինանսական աջակցություն է տրամադրվում նաև հյուրընկալ ընտանիքներին, վիրավորներին: Կառավարությունը միջոցներ է հատկացրել նաև Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմական գործողություններից տուժած տների վերականգնման համար:

Առաջիկայում նախատեսվում է փոխհատուցել նաև պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը: Հաշվառվում են նաև շարժական գույքի կորուստներն ու վնասները՝ դրանց փոխհատուցման հարցը ևս լուծելու համար:

Փաշինյանը նշեց, որ Արցախի կառավարության հետ աշխատանքներ են տանում նաև Արցախում տուժած տների վերականգնման ու արցախցիներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք` ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով: Այդ դեպքում խոսքը վերաբերում է Մեղրիով տեղաշարժվելու մասին, սակայն թե կոնկրետ որ ճանապարհով, առայժմ հայտնի չէ։

Մեզ երաշխիքներ են պետք. Ադրբեջան - Նախիջևան ճանապարհը մեղրեցիների մոտ հարցեր է առաջացրել

1
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад

Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան

31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:

«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;

Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց Վ:

31