Գայանե Աբրահամյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը

662
(Թարմացված է 01:32 16.11.2020)
Իշխող կուսակցության պատգամավորը ներողություն է խնդրում իրենց բազմաթիվ սխալների համար:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյմեբերի – Sputnik. ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել է, որ մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել:

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված»,- գրել է նա Facebook-ում:

Աբրահամյանը նաև ներողություն է խնդրում բազմաթիվ սխալների համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն աշխատանքից ազատման ու «Քաղաքացիական պայմանագրից» դուս գալու դիմում է ներկայացրել:

662
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, մանդատ, Պատգամավոր, Գայանե Աբրահամյան
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծման վերաբերյալ
Արցախ է ժամանել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի տեղակալը
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման քարտեզը
Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Վահան Քերոբյանը

57
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,–նշված է հրամանագրում։

Նախագահը ստորագրել է նաև Տիգրան Խաչատրյանին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Վահան Քերոբյանը գործարար է, Menu.am-ի հիմնադիրը։ Եղել է նաև «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենը։

57
թեգերը:
Վահան Քերոբյան, պաշտոն, Նշանակում, Նախարար, Հայաստան
Ըստ թեմայի
Ստեփանավանը քաղաքապետի պաշտոնակատար ունի
Կոտայքը նոր մարզպետ ունի. «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի»
Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են վարում կեղծ էջեր. Թաթոյան
Ովքեր են հեռանում Փաշինյանի թիմից
Սոթք

Ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում. համայնքի ղեկավար

248
(Թարմացված է 19:20 26.11.2020)
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լուրերը, որ ադրբեջանցիները հիմա Սոթքի հանքի տարածքում են։ Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ են տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր լուրերը, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայր։

«Այնպես չէ, որ հիմա պատերազմական իրավիճակ է կամ էլ լարված է, բանակցություններ են գնում։ Երկու կողմը հանդիպել են ու բանակցում են։ Այս պահին վտանգավոր իրավիճակ չէ` խաղաղ պայմաններում են բանակցություններն ընթանում»,–ասաց Ավետյանը։

Հարցին` արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Սոքթի հանքի աշխատակիցներին ադրբեջանցիները ժամանակ են տվել հեռանալու համար, քանի որ տարածքն իրենց պիտի հանձնեն` Ավետյանը պատասխանեց, որ բանակցությունների արդյունքում ամեն ինչ կորոշվի։

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

Նրա խոսքով` տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

248
թեգերը:
ադրբեջանցի, Գյուղապետ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը
Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

0
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

Քիչ առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Նրա խոսքով` լարված կամ պատերազմական իրավիճակ չէ, ուղղակի բանակցություններ են ընթանում։ Տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

0
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը