Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

323
(Թարմացված է 19:53 16.11.2020)
Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի կկալանավորվի։ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել է նախաքննական մարմնի`  Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին»,–Facebook–ի իր էջում գրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Նա նշել է, որ հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը` ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության պատվերը, մասնակից չլինել քաղաքական հետապնդումներին։

Նշենք, որ մինչ այդ Վանեցյանը շուրջ 1 օր ձերբակալված էր։ Դատարանը երեկ` նոյեմբերի 15–ին,  նրան ազատ էր արձակել` ձերբակալության որոշումը ոչ իրավաչափ ճանաչելով։ 

Դատական նիստին զուգահեռ նախաքննական մարմինը Վանեցյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

323
թեգերը:
կալանք, Ձերբակալում, Դատարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել այլ հարցով
Չի տիրապետում ՊՆ-ին վերաբերող տարրական գիտելիքների. ՊՆ–ն պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին
Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան
Թելման Թադևոսյան

Աջափնյակի թաղապետը դիմում է գրել Մարությանին. նա խնդրում է չքաղաքականացնել

6
(Թարմացված է 13:30 05.12.2020)
Սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ ու քաղաքական հայտարարություն անելով:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա այդ մասին գրառում է արել Facebook-ում և նշել` քաղաքապետին խնդրել է, որ չմերժի: 

«Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ ու կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է նա:

Թաղապետը նաև հրապարակավ շնորհակալություն է հայտնել Մարությանին, նրա քաղաքական թիմին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ ներդրված ջանքերի, եռանդի և նվիրվածության համար:

Իսկ հանրությանը հորդորել, խնդրել է, լրատվամիջոցներից էլ պահանջել, որ իր աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

Բանն այն է, որ սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ` հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել:

Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020թ-ի փետրվարին: Մինչ այդ նա 2018-ի հոկտեմբերից եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է։

Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

6
թեգերը:
Հրաժարական, Հայաստան
Ըստ թեմայի
Ծանրագույն աշխատանք է սպասվում. դիվանագետները պահանջում են, որ «ձախողված վարչապետը» հեռանա
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Այս իրավիճակում արտահերթ ընտրություններ անելը սխալ է. Ռոբերտ Քոչարյան
Автомобиль патрульной службы на улице Вардананц

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը տեղում մահացել է

9
(Թարմացված է 13:11 05.12.2020)
Վթարի հետևանքով մահացածը 61-ամյա տղամարդ է, իսկ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Անցած գիշեր, ժամը 00:10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» անունով հայտնի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Դերենիկ Գալստյանի վարած «Opel Zafira», Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 22-ամյա Մարկոս Մովսիսյանի վարած «Hyundai Sonata» և Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հարոյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Ըստ կայքի` վթարի հետևանքով 61-ամյա Դերենիկ Գալստյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա Մարկոս Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարված ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39–ամյա վարորդը տեղում մահացել է

9
թեգերը:
ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
Վրաերթ Երևանում. հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի
Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է