Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծման վերաբերյալ

328
(Թարմացված է 22:06 15.11.2020)
ԱԳՆ–ն խոստանում է գործնական քայլեր ձեռնարկել բարբարոսության հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Կրակի դադարեցման հայտարարության ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։

ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը վերաբերում է ադրբեջանական մեդիայում տարածված Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններին ու լուսանկարներին: Դրանց շարքում, ըստ ԱԳՆ–ի, հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը:

«Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և  պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Խստագույնս դատապարտելով մարդկության քաղաքակրթական ժառանգությանն ուղղված այդ բարբարոսությունը՝ արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով:

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել

Նախարարությունը, արձանագրելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ կատարվածը, բարձրաձայնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է՝ միաժամանակ պահանջելով ՅՈւՆԵՍԿՕ-ից և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպություններից հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, անհապաղ ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները։

328
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)
Ըստ թեմայի
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Արցախում խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների լրացուցիչ փաստեր են արձանագրվել
Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհից անհետացել են 4 քաղաքացիներ
ՀՀ ԱԱԾ

ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների միության նախագահի բնակարանը

3
Աշոտ Անդրեասյանը շեշտել է, որ խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը: Տեղեկությունը հայտնում է ինքը՝ Աշոտ Անդրեասյանը Facebook-ի իր էջում։

«Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը»,-նշված է գրառման մեջ։

Անդրեասյանը նշել է, որ այդ ամենը խոսում է «երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին»։

«Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»,-եզրափակել է նա։

 

3
Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Վահան Քերոբյանը

122
(Թարմացված է 19:19 26.11.2020)
Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,–նշված է հրամանագրում։

Նախագահը ստորագրել է նաև Տիգրան Խաչատրյանին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Վահան Քերոբյանը գործարար է, Menu.am-ի հիմնադիրը։ Եղել է նաև «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենը։

122
թեգերը:
Վահան Քերոբյան, պաշտոն, Նշանակում, Նախարար, Հայաստան
Ըստ թեմայի
Ստեփանավանը քաղաքապետի պաշտոնակատար ունի
Կոտայքը նոր մարզպետ ունի. «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի»
Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են վարում կեղծ էջեր. Թաթոյան
Ովքեր են հեռանում Փաշինյանի թիմից