Դավիթ Տոնոյան

Իսրայելական և թուրքական ԱԹՍ–ները նույնը չեն. ՊՆ–ն մեկնաբանել է Տոնոյանի մասին տեսանյութը

750
(Թարմացված է 20:07 15.11.2020)
Սոցկայքերում ու մամուլում տարածվող հարցազրույցը նախարար Տոնոյանը տվել է 2016 թվականի ապրիլին ու խոսել իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ների մասին։ Մինչդեռ այսօր տարածվող կադրերում նրա խոսքի վրա տեղադրվել են 2020 թվականի կադրեր, որտեղ թուրքական Bayraktar –ներն են։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվող մի տեսանյութի, որտեղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։

«Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է»,– հայտարարում է նախարարությունը` հավելելով, որ հարցազրույցը Տոնոյանի հետ արվել է 2016 թվականին և դրանում խոսքը Ապրիլյան պատերազմում օգտագործված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին է։ Մինչդեռ ցուցադրվող կադրերում 2020 թվականին կիրառված թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներն են, որոնք 2016թ–ի Ադրբեջանի սպառազինության մեջ չկային։

«Բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք։ Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է»,– մեկնաբանում է ՊՆ–ն։

Նախախարությունը նաև հայտնում է, որ ինչպես 2016թ–ին, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում իսրայելական Harop տեսակի ԱԹՍ–ներն անհամեմատ ավելի հեշտությամբ են խոցվել։

ՊՆ–ի տվյալներով` վերջին պատերազմի 44 օրերի ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։

«Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելն անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը որոշ դեպքերում ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները»,– շեշտում է ՊՆ–ն։

Արցախում խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների լրացուցիչ փաստեր են արձանագրվել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում պաշտպանության գերատեսչության հրապարակած պաշտնական տվյալների համաձայն` նեյեմբերի 8-ի դրությամբ հայկական զինուժի կողմից խոցվել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ։

750
թեգերը:
Արցախյան պատերազմ, անօդաչու թռչող սարք, «Բայրաքթար» ԱԹՍ, Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
«Չէ որ ես եմ սա գրել». Պուտինը չի վերընթերցել Ղարաբաղյան հայտարարության տեքստը. տեսանյութ
ՌԴ ԱԻՆ ավիացիայի հատուկ ինքնաթիռը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Սոթք–Քարվաճառ

Արձանագրենք`Հայաստանն այսօր չունի իշխանություն. Նաիրա Զոհրաբյանը` Սոթքի իրավիճակի մասին

105
(Թարմացված է 18:36 26.11.2020)
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ներկայացրեց համացանցում տարածված տեսանյութն ու պատասխանեց Փաշինյանի խոսնակին:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնին մոտեցավ միացրած հեռախոսով՝ գործընկերներին ու ընտրողներին ցույց տալով այն տեսանյութը, որի համաձայն` ադրբեջանցի զինծառայողներն այս պահին գտնվում են Սոթքի ոսկու հանքավայրի մատույցներում:

«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրից հետո գծվեցին սահմանները, երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին: Իսկ այսօր ազերի զինյալները 80 հոգով կոտրել են կողպեքը: Քիչ առաջ ինձ զանգեցինք Սոթքի հանքի աշխատակիցներն ու ասացին, որ իրենք սարսափի մեջ են, փորձում են իջեցնել իրենց տեխնիկան ու մարդկանց անվտանգ տեղափոխել»,- ասաց Զոհրաբյանը:

Այս բոլոր փաստերով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է արձանագրել, որ Հայաստանն այսօր չունի իշխանություն:

«Այս կադրերից հետո վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և երկրորդ նախադասության մեջ գրում է. «Սպասում ենք Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել»: Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչո՞ւ եք սպասում մարզպետի պարզաբանմանը», -ասաց Զոհրաբյանը:

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

Պատգամավորը հայտարարեց, որ  Հայաստանը փրկելու միակ տարբերակն այսօր ռազմական դրության չեղարկում ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը

105
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով
«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ
Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին
Սոթքի հանքավայր

ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը

50
(Թարմացված է 18:20 26.11.2020)
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Սոթքի հանքավայր ներխուժելու լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոթքի հանքավայր։

Լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք, և աշխատակիցներին ժամանակ են տվել դուրս գալու համար:

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվում և նշվում, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասները և առաջ շարժվել մինչև Սոթքի հանքավայր: 

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

50
թեգերը:
ադրբեջանցի, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Սոթքի հանքավայր, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է