Լուսինե Սահակյան

ԱԱԾ–ն առգրավել է Վանեցյանի հայրական տան որսորդական զենքերը. պաշտպան

119
(Թարմացված է 17:52 15.11.2020)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողներին է ներկայացրել նախօրեին գիշերը Վանեցյանի ու նրա ծնողների տանը կատարված խուզարկությունների որոշ մանրամասներ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու  նրա ծնողների բնակարաններում երեկ ԱԱԾ–ի խուզարկության ընթացքում ծնողների բնակարանից առգրավվել են հորը պատկանող օրինական որսորդական զենքերը։

Տեղեկությունն այսօր դատական նիստի ընդմիջմանը լրագրողներին հայտնեց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։  

«Չնայած որսորդական զենքերի բոլոր թույլտվությունները ցույց են տվել, բայց դրանք առգրավվել են։ Դրանց մի մասը բոլորովին նոր են եղել, նույնիսկ օգտագործված չեն եղել։ Մենք, իհարկե, այդ հաղորդագրությունից հետո հասկացանք, թե ինչու են այդպես անում, որպեսզի հնարավորինս շատ զենքի քանակ ցույց տան, քանի որ հասարակության մեծ մասը` չգիտի, թե դրանք ինչ զենքեր են»,– ասաց փաստաբանը։

Սահակյանը հայտնեց, որ առգրավված զենքերն 8-ն են եղել` բոլորն օրինական։ Իրենք պատրաստվում են բողոքարկել այդ խուզարկության օրինականությունը։

Ինչ վերաբերում է Վանեցյանի բնակարանում խուզարկությանը, Լուսինե Սահակյանի խոսքով, այդ որոշումը տրվել է սխալ հասցեով, և ԱԱԾ աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել այդ բնակարան։ Դրանից հետո շտապ նոր որոշում է կայացվել` արդեն ճիշտ հասցեով խուզարկություն կատարելու համար։ Իսկ արդեն ճիշտ հասցեով բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել։

Նշենք, որ այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է` Արթուր Վանեցյանին ձերբակալությունից ազատելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Արթուր Դանիելյանն ազատ արձակվելուց հետո շտապել է Երևանի դատարանի Շենգավիթի նստավայր

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը յուրացնելը), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը) հատկանիշներով արարքներ կատարելու մեջ։

Հավելենք, որ ընդդիմադիրները կարծիքով՝ Արթուր Վանեցյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։

Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. պաշտպան

119
թեգերը:
Հրացան, Զենք, Արթուր Վանեցյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ներխուժել են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ
Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
Դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
Ադրբեջանի արտգործնախարարություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին ԼՂՀ-ի հետ կապված բանաձևի պատճառով

3
(Թարմացված է 20:06 26.11.2020)
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն՝ բողոք հայտնելով Ֆրանսիայի Սենատին Ղարաբաղի մասին բանաձևի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Ղարաբաղի հարցով Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Այսօր Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) հայտարարություն է ընդունել, որում Ֆրանսիայի Սենատին բողոք է հայտնել Արցախի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ, իսկ երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հեռացնելու համար: Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերանայել քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախը։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակցող կազմավորումներն անհապաղ հեռացնել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո գրավված տարածքներից:

Փաստաթուղթը Ֆրանսիայի կառավարությանը հորդորում է աջակցություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև ստեղծել Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների հետաքննության միջազգային հանձնաժողով:

Բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել բանակցային գործընթացը վերսկսելու, 1994 թ-ին գծված սահմաններն ապահովելու, ինչպես նաև հայ բնակչության անվտանգությունն ու տեղահանված անձանց վերադարձի իրավունքը ապահովելու համար:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի որոշումը`Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը գնահատում է որպես սովորական թղթի կտոր և շատ ամոթալի քայլ Ֆրանսիայի քաղաքականության ու պառլամենտարիզմի համար:

Հաջիևը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ է տվել նման սադրիչ քայլերի անթույլատրելիության մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել և բանաձևը դատապարտող հայտարարությամբ աջակցություն հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

3
թեգերը:
Ադրբեջան, Ֆրանսիա, բանաձև, Արցախ
Ըստ թեմայի
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում. համայնքի ղեկավար
ՀՀ ԱԱԾ

ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների միության նախագահի բնակարանը

27
(Թարմացված է 19:50 26.11.2020)
Աշոտ Անդրեասյանը շեշտել է, որ խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը: Տեղեկությունը հայտնում է ինքը՝ Աշոտ Անդրեասյանը Facebook-ի իր էջում։

«Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը»,-նշված է գրառման մեջ։

Անդրեասյանը նշել է, որ այդ ամենը խոսում է «երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին»։

«Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»,-եզրափակել է նա։

«Է՞ս ինչ բան էր». բերման են ենթարկել Ավետիք Իշխանյանին

Հավելենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ են սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այդ ընթացքում ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ու որոշ ժամանակ անց ազատ արձակվել, ոմանց բնակարաններում խուզարկություն է անցկացվել։

Իսկ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն անժամկետ հացադուլ են հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 

27
թեգերը:
խուզարկություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում. տեսանյութ
Սև հանդերձանք, չինարեն գրություններ. ովքե՞ր էին Երևանում քաղաքացիներին բերման ենթարկողները
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին