Շավարշ Քոչարյան

Շավարշ Քոչարյանն ազատվե՞լ է պաշտոնից. ԱԳՆ–ի պատասխանը

943
(Թարմացված է 20:08 14.11.2020)
ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե Շավարշ Քոչարյանն ազատման դիմում է գրել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ճշտելու համար Sputnik Արմենիան մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,–պատասխանեց նա:

Նշենք, որ նա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2008 թ. օգոստոսի 2-ից։

Մինչ այդ Քոչարյանը չորս գումարման պատգամավոր է եղել։

943
թեգերը:
Շավարշ Քոչարյան, պաշտոն, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր փուլում է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը. հարցը քննարկվել է Փաշինյանի մոտ
Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
Արցախի չորս պաշտոնյա հրաժարական են ներկայացրել. բոլորը Սամվել Բաբայանի կուսակիցներն են
Արխիվային լուսանկար

Սիսիան–Գորիս ճանապարհը դժվարանցանելի է, մի քանի մարզում ձյուն է տեղում

4
(Թարմացված է 09:36 30.11.2020)
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները ներկայում դժվարանցանելի են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Չնայած պատերազմին ու կորոնավիրուսին` ՀՀ–ում 550 կմ ճանապարհ է կառուցվել և վերանորոգվել

4
թեգերը:
Մարզ, մառախուղ, ձյուն, Ճանապարհ
Ըստ թեմայի
Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» ուշացած է ու հնացած. վերլուծում են փորձագետները
Սոթք–Քարվաճառ մայրուղին վաղը կփակվի. տեսանյութ` ծանրաբեռնված ճանապարհից
Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ է. ինչ իրավիճակ է հիմա այդ տարածքում
Արխիվային լուսանկար

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում

11
(Թարմացված է 09:26 30.11.2020)
ՀԷՑ–ից տեղեկացնում են, որ հոսանքազրկումը պայմանավորված է նախատեսված պլանային աշխատանքներով։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10։00-16:00–ը` Տերյան փ. 66 շենք, Այգեստան 9 փող 69 շենք, Ամիրյան փ. 7 շենք, Մաշտոցի պող. 18 շենք, Արհեստավորների սեփական տներ` մասնակի, Տիգրան Մեծի պող. 23, 25, 27 շենքեր, Մոսկովյան փ. 31 շենք` մասնակի, Կորյուն փ. 3, 5 շենքեր, Կորյուն նրբ․ 4, 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00–ը` Շիրակի փ․ 2, 2ա, 2/4, 2/6, 2/2, 2/3, 2/10, 2/12, 4, 12, 14 շենքեր, Արտաշիսյան փ․ 81 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նիկոլ Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 7/3, 7/4 շենքեր, Շիրվանզադե փ. 3, 5, 7, 9, 11 շենքեր, Էմինեսկու 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դարաբաղի, Սբ. Աբգար Թագավոր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-13։00–ը` Բյուրեղավան համայնքի Հայրենադարձ թաղամաս, «Մարտունց», «Շինգլ» ՍՊԸ-ներ, «Մ․Կարապետյան» ԱՁ, Արզնի համայնքի «Արզնի» թռչնաֆաբրիկա, «Երևան լադա» այգեգործական ընկերություն։

Արցախում կոմունալ բոլոր ծառայությունները բնակչության համար 1 տարի անվճար կլինեն 

11
թեգերը:
Կոտայք, Երևան, էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
ՀԷՑ–ը էլեկտրաէներգիայի լավագույն մատակարարն է Կովկասում` ըստ CFI.co ամսագրի
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին