Արմեն Սարգսյան

Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. Արմեն Սարգսյան

582
(Թարմացված է 13:54 14.11.2020)
ՀՀ նախագահը հանդիպել է տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։ Նա խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ։ Ընդամենը զինադադար է, հետևաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին վերադառնալ Մինսկի խումբ»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ներկայումս երկրի կայունության պահպանման խնդիր ունենք. չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի:

Նախագահն ասել է` իր համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների:

Արմեն Սարգսյանն անթույլատրելի է համարել որևէ բախում, որևէ բռնություն:

«Ցանկացած՝ ամենալավ ու ամենավատն մարդն էլ արժանի են, որ ապրեն և լսելի լինեն: Որևէ մեկը թույլ չի տվել որևէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Սա անթույլատրելի է: Եվ սա պետք է երկկողմանի լինի: Պետությունը, իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, ունեն պարտականություններ, պետք է թույլ չտան նման բաներ»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը և աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ։

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը: Նախագահը կարծում է` բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռևս ոչինչ չենք անում դրա համար։

Սարգսյանը նշում է` պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին, իսկ ամեն սփյուռքահայ պետք է այս երկրի մասին մտածի որպես իր տան:

«Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ և այստեղ նախարար դառնալ, որովհետև պետք է 4 տարի այստեղ ապրեն և ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»,–ասել է նախագահը:

Նշենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, մտավորականների, հոգևորականների հետ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

582
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Եռակողմ հայտարարություն, Արմեն Սարգսյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Դիմելու եմ ՀՀ-ին ու աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ
Իրերը կոչենք իրենց անուններով․ ՀՀ նախագահը հակադարձել է Ալիևի հայտարարություններին
Ղարաբաղում թուրքական կողմից օգտագործվող կամ Ադրբեջանին տված զենքը ՆԱՏՕ-ինն է. ՀՀ նախագահ
Բողոքի ակցիա Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. 2 դեկտեմբերի, 2020

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

51
(Թարմացված է 19:57 02.12.2020)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում նախանշված է համապետական հանրահավաք:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող բողոքի երթի կազմակերպիչները Երևանի Հանրապետության հրապարակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ քաղաքացիներին կոչ արեցին Երևանի տարբեր փողոցներում վաղը՝ ժամը 18:00-ին, անհնազանդության ակցիաներ իրականացնել:

«Իրականացնելով անհնազանդության ակցիաներ, փակելով փողոցներ, ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը տեղ չունի մեր երկրում: Ժամը 18:00-ին ապակենտրոն սկզբունքով փակում ենք փողոցները»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք, որի ընթացքում, նրա խոսքով, բոլորը կտեսնեն, թե իրենց շարքերը որքան են ավելացել:

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ու հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

51
թեգերը:
ընդդիմություն, Բողոքի ակցիա, Հրաժարական
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին
Բողոքի ակցիա` կառավարության մոտ. Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին
Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան
Բողոքի ակցիա

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները

48
(Թարմացված է 19:41 02.12.2020)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ հրատապ խնդիրներ պետք է լուծի անցումային կառավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Նոր իշխանությունը՝ նոր բանակցողը, պետք է կարողանա վերացնել եռակողմ հայտարարության տակ դրված ականները: Ընդդիմության հերթական բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այդ խնդիրը կարող է իր վրա վերցնել անցումային կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի խիստ կարևոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձի հարցն է, քանի որ այս իշխանությունն ուղղակիորեն չի կարող այդ հարցով զբաղվել: Կարևորագույն հարց է նաև փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից»,- ասաց Զոհրաբյանը՝ վկայակոչելով երեկ Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի շինություններից մեկի վրա բարձրացվել էր Ադրբեջանի դրոշը:

«Ես ուզում եմ հասկանալ, եթե եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգնում են հրադադարի պահին հաստատված սահմանների վրա, այդ դեպքում ինչո՞ւ հանձնվեց Բերձորը, ինչո՞ւ հանձնվեց Սոթքը: Այստեղ խնդիրներ կան, որ ուղղակի պիտի կարողանա նոր բանակցողը, նոր իշխանությունը վերցնել այն ականները, որ դրված են եռակողմ հայտարարության տակ»,- ասաց Զոհրաբյանը:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Անդրադառնալով Սոթքի հանքի խնդրին՝ պատգամավորը հայտնեց, որ երբ նոյեմբերի 25-ին ահազանգով մեկնել են Սոթք, այնտեղ հայտնվել են ադրբեջանցի զինծառայողներից ընդամենը 1.5 մետր հեռավորության վրա:

Այս պահին նրանք սպասում են իշխանության պաշտոնական հայտարարությանը, թե հանքավայրի քանի տոկոսն է արդեն լինելու ադրբեջանական կողմում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

48
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, իշխանափոխություն, Նաիրա Զոհրաբյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
Արամ Վարդևանյան

Ի՞նչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Վարդևանյանը՝ աղմկոտ հանդիպման մասին

0
(Թարմացված է 20:22 02.12.2020)
Sputnik Արմենիայի եթերում  փաստաբան Արամ Վարդևանյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության իրավաչափության վերաբերյալ:
Ինչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Արամ Վարդևանյանը՝ գործադիրում տեղի ունեցած աղմկոտ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հանդիպումն անընդունելի և անօրինական է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 30-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը, որում վարչապետն անդրադարձել էր նոյեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ կալանքի միջնորդությունների մերժմանը: 

«Նույնիսկ ոչ իրավաչափ ձևակերպումը շատ մեղմ է, դա անընդունելի է, դա անօրինական է և առհասարակ առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքների, գաղափարների, ինստիտուտների հետ»,- ասաց նա:

Հանդիպման մասին տեսանյութը, որում կառավարության ղեկավարն անթաքույց իր վերաբերմունքն է արտահայտում մերժված միջնորդությունների վերաբերյալ, ըստ փաստաբանի, վկայում է այն մասին, որ Փաշինյանն ուղղակի ներգործություն ունի դատաիրավական համակարգի որոշումների վրա: Նրա խոսքով՝ այս մասին է վկայում նաև օրերս վարչապետի կատարած գրառումներից մեկը, որում նա խոստովանել է, որ անձամբ է խնդրել, որ մեղադրող կողմը չառարկի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը հետ վերադարձնելու միջնորդությանը:

«Սա խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2.5 տարի քաղաքական հետապնդում է իրականացվում: Փաստորեն, երբ վարչապետը նման խնդրանք է ներկայացնում դատախազներին, ժամերի ընթացքում անձնագիրը վերադարձվում է, իսկ, երբ հակառակի մասին է խնդրանք ներկայացվում, 2.5 տարի մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Ի՞նչ իրավունք ունի ՀՀ գործադիր իշխանությունը դատական իշխանության տիրույթում գտնվող հարցեր բարձրաձայնել»,- վրդովմունք հայտնեց Վարդևանյանը: 

Փաստաբանը տեղեկություններ ունի, որ հանդիպմանը ներկա դատավորներն ու իրավապահները նույն պահին, երբ Փաշինյանը խոսել է միջնորդությունների մասին, հակադարձել են վարչապետին և գլխավոր դատախազին՝ նշելով, որ նրանցից և ոչ ոք իրավասու չէ կոնկրետ գործեր և կոնկրետ խափանման միջոցի հարցեր քննարկել: Սա այն դեպքում, երբ գործադիրի ղեկավարը գրեթե ամեն օր խոսում է ժողովրդավարության մասին:

Թեպետ խորհրդակցությանը հրավիրվածների մեծամասնությունը մերժել էր վարչապետի հրավերը, սակայն, մասնագետի կարծիքով, ճիշտ կլիներ, որ բոլորը բոյկոտեին և չմասնակցեին այդ քննարկմանը: Վարդևանյանը հույս ունի, որ հանդիպման մասնակիցները կատարվածի վերաբերյալ հրապարակային կհայտնեն իրենց վերաբերմունքը:

0
թեգերը:
խորհրդակցություն, Նիկոլ Փաշինյան, Դատավոր
Ըստ թեմայի
Դատավորները պարգևավճար չեն ստանում, բայց 24 մլն դրամ են հավաքել բանակի համար
Ո՞ր դատավորներն են գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Ժողովուրդ»
«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը