Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև

Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում

867
(Թարմացված է 23:05 13.11.2020)
Փաշինյանը նշեց, որ ընդդիմության պնդումները, թե ներկա իշխանությունները չեն կարող բանակցել, անհիմն են. իրենք լիովին կարող են և ի վիճակի են բանակցել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և սահմանների վերաբացման համատեքստում հարցը Թուրքիային չի վերաբերում, որովհետև Թուրքիան այս համաձայնության մաս չէ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա խոսեց այն նպատակների ու խնդիրների իրագործման մասին, որոնք կարող են իրագործվել ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։

«Մենք ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով։ Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ։ Եթե այս բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք, թե ինչ շրջադարաձային փոփոխություն կլինեն Հայաստանի համար, եթե երկաթուղին դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ։ Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են չիրագործվել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս ամենը բանակցությունների հարց է։ Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե ներկա իշխանությունները չեն կարող բանակցել, Փաշինյանը նշեց՝ լիովին կարող են և ի վիճակի են բանակցել։

Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

867
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (617)
Ըստ թեմայի
Շուշին հետ վերցնելու երկու փորձ է արվել. Փաշինյան
Իրանցի 3 սահմանապահ զոհվել են՝ գրոհայինների մուտքն Իրան կանխարգելելիս
Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի
 Գյումրեցի փրկարարները պարգևատրվեցին

«Տարածքը, որտեղ մենք  էինք, մնացել է Արցախի կազմում». գյումրեցի փրկարարները պարգևատրվեցին

0
Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելով ամենաբարդ տարածքներից մեկում, Շիրակի հրշեջ–փրկարարների ստորաբաժանումը կարողացել է իր առջև դրված խնդիրը պատվով կատարել:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի -Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով` մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անձնվեր  փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով այսօր պարգևատրվեցին Շիրակի մարզի փրկարարական ծառայություն տարբեր ջոկատների 12 հրշեջ-փրկարարներ:

В Ширакском отделении МЧС вручили медали проявившим себя спасателям, участвовавшим во время воины (3 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով պարգևատրվեցին Շիրակի մարզի փրկարարական ծառայություն տարբեր ջոկատների 12 հրշեջ-փրկարարներ

«Զինվորական ծառայությունից հետո առաջին անգամ էի զենք վերցրել, զուգադիպությամբ այն նույն տարածքն էինք պաշտպանում, որտեղ անցել է ծառայությունս: Փրկարարի գործն էլ հայրենիքի պաշտպանի գործ է. կապ չունի` զենքով, թե հրդեհաշիջում անելով: Փրկարարի մասնագիտությունը սիրելով եմ ընտրել, բայց եթե չլինեի փրկարար, կզինվորագրվեի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշոցքի հրշեջ–փրկարարական ջոկատի վարորդ, ավագ սերժանտ Գևորգ Մխիթարյանը, որը պարգևատրվածների շարքում է:

Водитель Ашоцкого пожарного спасательного отряда Гевор Мхитарян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշոցքի հրշեջ–փրկարարական ջոկատի վարորդ, ավագ սերժանտ Գևորգ Մխիթարյան

Շիրակի մարզային փրկարարական վարչությունում մարտական գործողություններին մասնակցած շիրակցի փրկարարներին մեդալները հանձնեց ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը, որը մի քանի օր առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հրամանով արժանացել է  «Փառքի խաչ Նոյ» մեդալի:

Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

«Շիրակի մարզի հրշեջ– փրկարարաները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը շատ բարդ տեղամասում:  Դա  եղել է այն տեղամասը, երբ մեր գնալու ժամանակ  արդեն ուժեր չկային: Կարողացանք  կայունացել վիճակն ու կանխել թշնամու հոսքը  Կարմիր Շուկայից դեպի Շուշի: Ստորաբաժանումն իր առջև դրված խնդիրը կատարել է և բարձր  է կատարել։ Ունենք արդյունք. այն տարածքը, որտեղ մենք  էինք, այսօր մնացել է Արցախի Հանրապետության կազմում»- նշեց գնդապետ Հովհաննես Եմիշյանը։ 

В Ширакском отделении МЧС вручили медали проявившим себя спасателям, участвовавшим во время воины (3 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը մեդալներ է հանձնում Շիրակի մարզային փրկարարական վարչությունում մարտական գործողություններին մասնակցած շիրակցի փրկարարներին

Փրկարարները վկայում են՝  պատերազմն ավելի մտերմացրեց իրենց, ավելի լավ զգացին զինակից ընկերոջ ուժն ու  նվիրվածությունը:

«Կամավոր ենք մեկնել։ 24 օր իմ ընկերների հետ կռվի դաշտում էի, այնտեղ ավելի ես հասկանում ու արժևորում ընկերոջդ ներկայությունը, երբ դժվար պահին քո կողքին զինակից ընկերդ է»,-նշեց Արթիկի հրշեջ – փրկարարական ջոկատի անդամ Սամվել Զորաբյանը, որը նախարարի հրամանով արժանացել է «Անվեհեր փրկարար» մեդալի:

Спасатель Артикского пожарного спасательного отряда Самвел Зорабян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արթիկի հրշեջ – փրկարարական ջոկատի անդամ Սամվել Զորաբյանը, որը նախարարի հրամանով արժանացել է «Անվեհեր փրկարար» մեդալի

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

0
թեգերը:
Պատերազմ, Արցախ, փրկարար, հրշեջ, Գյումրի
Ըստ թեմայի
Մարտի են գնում ծերունիները. Գյումրիում թոռները պապին ճանապարհում են ռազմաճակատ
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր
86-ամյա կինը գուլպա է գործում զինվորի համար. էլ ինչ են անում գյումրեցիները հանուն Արցախի
Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին
Թատրոնի պահին` դերասան, ազատ ժամին` դերձակ. Գյումրիում տաք գլխարկ են կարում զինվորի համար
Երիտասարդները խոստանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

Պայքարը շարունակվում է. երիտասարդները խոստանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

32
(Թարմացված է 19:25 03.12.2020)
Երևանյան փողոցներն աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքին։ Բողոքի ակցիաներն ավարտվում են։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անող մի քանի տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Այսօր մեր ընկերները փակ են պահել մի շարք փողոցներ` սկսելով Մաշտոցի պողոտայից և հասնելով Տիգրան Մեծ. այսքանով մեր այսօրվա ակցիան համարում ենք ավարտված։ Պայքարը, սակայն, շարունակվում է, մենք մեր ձեռքի տակ եղած գործիքներով կշարունակենք մեր ակցիան»,–ասաց Վարդանյանը։

Նա հույս հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք ուզում են ՀՀ–ում ապրել և անհրաժեշտ դեպքերում կքվեարկեն խղճի ձայնով։ Վարդանյանի խոսքով` Փաշինյանի օրակարգը թելադրելու է ժողովուրդը, իսկ ժողովուրդը պահանջում է նրա հրաժարականը։

Բողքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի կենտրոնի ոստիկանություն` աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել

Այսօր նրանք հայտարարեցին, որ ունեն անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածու, և նա Վազգեն Մանուկյանն է։

32
Ըստ թեմայի
«Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. նրանք չեն միանում ընդդիմությանը
«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել
Հրմշտոց, կաղամբով սայլակներ և գունավոր ճայթուկներ. Մաշտոցի պողոտայում լարված վիճակ է