«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռ

«Պոբեդան» վերսկսում է Հայաստանի ուղղությամբ թռիչքները

181
(Թարմացված է 15:35 13.11.2020)
Թռիչքները կանոնավոր չեն լինի, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը դեռ չի վերականգնվել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. «Պոբեդա» լոուքոսթերը նոյեմբերի 26-ից կվերսկսի Հայաստանի ուղղությամբ չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիափոխադրողի ներկայացուցչին:

«Լոուքոսթերը pobeda.aero կայքում սկսել է Մոսկվա-Գյումրի միջազգային չվերթի տոմսերի վաճառքը։ Այդ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին»,– ասել է «Պոբեդայի» ներկայացուցիչը։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունն այս պահին չի վերականգնվել, հետևաբար չվերթերը չեն կարող կանոնավոր լինել։

«Պոբեդայում» չեն հստակեցրել, թե ովքեր կարող են օգտվել այդ չվերթերից:

Ռուսաստանից Հայաստան է հասել հերթական հումանիտար օգնությունը

181
թեգերը:
թռիչք, չվերթ, ինքնաթիռ, «Պոբեդա» ավիաընկերություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուս օդաչուներն օդային մարտի են դուրս եկել Սու-35Ս կործանիչներով. տեսանյութ
«Բայրաքթարից» հզոր է․ փորձագետը խոսել է ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ների մասին
ՊՆ–ն մեկնաբանել է Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթարի» մասին լուրերը
Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին

6
(Թարմացված է 16:38 29.11.2020)
Էդմոն Մարուքյանը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ՌԴ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:

Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:

«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

6
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Այս երկու տարում ես Սահմանադրությունը չեմ խախտել իմ նյարդերի հաշվին․ նախագահ

118
(Թարմացված է 16:11 29.11.2020)
Արմեն Սարգսյանի խոսքով՝ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իր ներուժի մոտ 5 տոկոսը, որովհետև այդպիսին է Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախագահի կայքը։ Նրանք հարցրել են նախագահին Արցախի և Հայաստանի իրավիճակից, քննադատական գնահատականներ հնչեցրել ՀՀ կառավարության և նախագահի հասցեին։

«Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ», - ասված է հաղորդագրությունում։

Президент Армен Саркисян встретился с некоторыми представителями российских армян (29 ноября 2020). Москва
© Photo / official site of the President of RA
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ի պատասխան քննադատություններին Սարգսյանը ասել է, որ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իր ներուժի մոտ 5 տոկոսը, որովհետև այդպիսին է Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը։

«Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին», - ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Նախագահն ասել է, որ ցանկալի են արտահերթ ընտրությունների, ժամանակավոր ազգային միասնության կառավարության, Սահմանադրության փոփոխության հանրաքվեի կազմակերպումը։ Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը ասել է, որ երկրի համար ավելի էական են կայացած ինստիտուտները, ոչ թե հաջողակ անհատները։

Президент Армен Саркисян встретился с некоторыми представителями российских армян (29 ноября 2020). Москва
© Photo / official site of the President of RA
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ՝ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ», - ասել է նախագահը։

Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Սարգսյանը ասել է, որ ինքը չի հավակնում վարչապետ դառնալուն, բայց իր դերը տեսնում է այդ մարդուն օգնելուն։ Ինչ վերաբերում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանը ասել է հետևյալը․ «Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ»։

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը» - խմբ․) հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

Նույն պահանջով կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց մի քանի օր է՝ հացադուլավորներ են նստած։

118
թեգերը:
Հայ համայնք, Մոսկվա, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ նախագահը 2 խնդրի մասին է խոսել
Հորդանանի թագավորը կաջակցի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգմանը. Արմեն Սարգսյան
«Դու պետք է կարողանաս նույնիսկ թշնամիներին մոտ լինել կամ մոտիկից իմանալ». Արմեն Սարգսյան