ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Իրար խաբելու, ցանկալին որպես իրականություն ներկայացնելու իրավունք չունենք. Սարգսյան

168
(Թարմացված է 14:01 13.11.2020)
ՀՀ նախագահը հայտարարել է, որ գնահատական տալուց առաջ նախ պետք է առիթ տալ բացատրվելու, որքան էլ ծանր ու տհաճ լինի այն, ինչ ասվելու է։ Իսկ գնահատականները պետք է տրվեն ոչ թե ծայրահեղականության, այլ հանդուրժողականության մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուժեղ դառնալու ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ո՞ր երկրներն են առաջնագծում լինելու։ Այն երկրները, որոնք ունենալու են ուժեղ բանակ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Աշխարհն այդ ճանապարհով է գնում։ Եվ մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկը լինենք»,– նշել է նա։

Նախագահը շեշտել է, որ խնդիրներն այսօր չափազանց շատ են` պատերազմի հետևանքներ, կորոնավիրուս, վիրավոր ու սպանված զինծառայողների ընտանիքների ապահովություն։ Զոհվածի յուրաքանչյուր ընտանիք պետք է հոգածության ներքո լինի։

«Սա յուրաքանչյուրիս, բայց նախևառաջ պետության պարտականությունն է»,– ասել է Սարգսյանը։

Ըստ նախագահի` այսօր ժամանակն է վերագնահատելու, թե ինչպիսին են մեր բանակը, տնտեսությունը, գիտությունը, և ունենանք հստակ տեսլական ու դրանից բխող զարգացման ծրագիր:

«Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլև մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, և դրա բաղադրիչներից մեկը հետևյալն է՝ իրավունք չունենք իրար խաբելու, ցանկալին որպես իրականություն ներկայացնելու»,– ասել է նախագահը։

Սարգսյանը շեշտել է, որ ինչպես ռազմի դաշտում զինվորները չեն նայում, թե ով որ կուսակցությունից է ու պայքարում են հանուն հայրենիքի ու ժողովրդի, այնպես էլ ժողովուրդը պիտի միավորվի հանուն իր երկրի ապագայի։

«Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն»,– ասել է ՀՀ նախագահը։

Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Սարգսյանը հայտնել է, որ այս ընթացքում հիմնադրամին շուրջ 200 մլն դոլարի նվիրատվություն է արվել: Բայց, ըստ նրա, մեր հնարավորություններն իրականում ավելի մեծ են։

«Մենք ցանկացած փոփոխություն և զարգացում կարող ենք անել, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու: Եթե մեկին գնահատական ես տալիս, նախևառաջ պետք է առիթ տաս, որ նա բացատրի, որքան էլ ծանր ու տհաճ լինի, այն, ինչ ասվելու է։ Եվ եթե հակառակ կողմն այլ մտքեր ունի նորից պիտի առիթ տաս, որ այդ խոսակցությունը լինի։ Գնահատականները պետք է տրվեն ոչ թե ծայրահեղականության, այլ հանդուրժողականության մթնոլորտում»,– շեշտել է նախագահը

Սարգսյանը խաղաղություն է մաղթել հանդիպման մասնակիցներին ու ողջ ժողովրդին` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ մենք դեռ մեծաթիվ վերքեր ունենք դարմանելու։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել էին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել էր կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել էր դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

168
թեգերը:
Պատերազմ, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկի խմբի բոլոր համանախագահները դեմ են եղել Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը
Արցախի նախագահն ընդունել է Հայկ Մարությանին. ի՞նչ են պայմանավորվել նրանք
Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների միջև կոնֆլիկտ չի լինի. Պեսկով
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

0
(Թարմացված է 18:12 29.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառումն է արել՝ որոշ նոր փաստեր ներկայացնելով:

«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ»,- գրում է Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ «ռուսական առաջարկներն» են՝ կարգավիճակի հարցի հետաձգումը, շրջանների հանձնումը, ռուս խաղաղապահների տեղակայումը: Ըստ Փաշինյանի՝ ինքը ճշտել է՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքո՞վ եւ Լաչինի միջանցքո՞վ, ինչին Պուտինը համաձայնել է: Պայմանավորվել են քննարկումներից հետո դարձյալ հեռախոսակապ ունենալ:

«Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն: Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ Հայրապետը»,- հայտնում է Փաշինյանը:
Նա նաև ընդգծում է, որ ընդդիմադիրները դժկամությամբ են ընդունել լուրը, բայց ինքը վստահերել թ, որ չի պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ է պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Փաշինյանը նաև մեկնաբանում է, թե ինչու հրապարակային հայտարարություն չի արել այդ մասին: Որովհետեւ, ըստ նրա, եթե Ադրբեջանը մերժեր իր առաջարկը հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ հայկական կողմի «դիմադրության ողջ համակարգի փլուզումը»:
Փակ քննարկումներից հետո Փաշինյանը կրկին զանգահարել է ՌԴ նախագահին և ասել, որ համաձայն է: Նրա խոսքով,՝ Պուտինը խեստացել է մինչեւ առավոտ քննարկել Ալիեւի հետ ու հետ կզանգել:

«Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից: Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի: Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի»,- նշում է վարչապետը:

Նրա խոսքով, այսպես հրադադարը դարձավ անհնարին: Ըստ նրա՝ եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, ապա Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունն այդ պահին չէր պատկերացնում:

Փաշինյանի այս հայտարարությունը ՌԴ նախագահը զարմանքով է ընդունել, ասելով, թե ինչու՞ է դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Իսկ երբ ինքը ներկայացրել է իր փաստարկները, ՌԴ նախագահն ասել է, որ տրամաբանական է, եւ որ ինքը լավ տեղեկացված չէ որոշ նրբությունների:

«Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»,- եզրափակում է Փաշինյանը՝ չանդրադառնալով Շուշին հանձնելու՝ նոյեմբերի 9-ի որոշմանը:

0
Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը նախատեսում է հաղթական շքերթ կազմակերպել ու երթով անցկացնել հայ ռազմագերիներին

118
(Թարմացված է 16:43 29.11.2020)
Էդմոն Մարուքյանը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ՌԴ նախագահին:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանում նախատեսվող շքերթին:

Մարուքյանի տեղեկություններով, շքերթի ժամանակ Ադրբեջանը պլանավորում է երթով անցկացնել նաև ՀՀ ԶՈւ-ից առգրաված զինտեխնիկան ու հայ ռազմագերիներին:

«Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո արգելված է ժնևյան կոնվենցիաներով: Սրա հետ կապված դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին: Նրանք էլ իրենց հերթին դիմել են Ադրբեջանին, որ դա տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի օգտագործի հայ գերիներին իր նպատակների համար:

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Գերիների փոխանակման հարցով Մարուքյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների կատարման երաշխավորի՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկելու գերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով լուծելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ չկան։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը- սակայն, հայտարարել է, որ հայկական կողմից կա 60 գերեվարված։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

118
Ըստ թեմայի
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ