Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել

203
(Թարմացված է 00:58 13.11.2020)
Դատարանը ոչ իրավաչափ է համարել ինչպես ՀՀԿ խոսնակի, այնպես էլ ՀՅԴ անդամի ձերբակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել։ Նրա օգնական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով տեղեկությունը։

Տեսանյութում երևում է, որ Շարմազանովին դիմավորում են ծափահարություններով։

Ազատ է արձակվել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Գարիկ Սահակյանը հայտնեց` դատավոր Վարդան Գրիգորյանը ոչ իրավաչափ է համարել Մանուկյանի ձերբակալությունը։

Ստացվում է` Ծառուկյանը գտնվել է ԱԱԾ–ում և այդ ժամանակ հանցանք կատարել. պաշտպանը զարմացած է

Մինչ այս, հիշեցնենք` ազատ էր արձակվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ազատ է արձակվել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

203
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանով
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (514)
ՀՀ ԱԺ

Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը

0
(Թարմացված է 18:44 26.11.2020)
Քվեարկությունից առաջ իրենց դիրքորոշումներով հանդես եկան խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱԺ-ը 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով քիչ առաջ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին:

Քվեարկությունից առաջ իրենց դիրքորոշումներով հանդես եկան խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Նշենք` «Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլը ռազմական դրության վերացումն է, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

0
թեգերը:
Հայաստան, ռազմական դրություն, ԱԺ
Ըստ թեմայի
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Սոթք–Քարվաճառ

Արձանագրենք`Հայաստանն այսօր չունի իշխանություն. Նաիրա Զոհրաբյանը` Սոթքի իրավիճակի մասին

132
(Թարմացված է 18:36 26.11.2020)
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ներկայացրեց համացանցում տարածված տեսանյութն ու պատասխանեց Փաշինյանի խոսնակին:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնին մոտեցավ միացրած հեռախոսով՝ գործընկերներին ու ընտրողներին ցույց տալով այն տեսանյութը, որի համաձայն` ադրբեջանցի զինծառայողներն այս պահին գտնվում են Սոթքի ոսկու հանքավայրի մատույցներում:

«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրից հետո գծվեցին սահմանները, երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին: Իսկ այսօր ազերի զինյալները 80 հոգով կոտրել են կողպեքը: Քիչ առաջ ինձ զանգեցինք Սոթքի հանքի աշխատակիցներն ու ասացին, որ իրենք սարսափի մեջ են, փորձում են իջեցնել իրենց տեխնիկան ու մարդկանց անվտանգ տեղափոխել»,- ասաց Զոհրաբյանը:

Այս բոլոր փաստերով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է արձանագրել, որ Հայաստանն այսօր չունի իշխանություն:

«Այս կադրերից հետո վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և երկրորդ նախադասության մեջ գրում է. «Սպասում ենք Գեղարքունիքի մարզպետի պարզաբանմանը, որի հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել»: Հարգելի տիկին կամ օրիորդ, եթե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչո՞ւ եք սպասում մարզպետի պարզաբանմանը», -ասաց Զոհրաբյանը:

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

Պատգամավորը հայտարարեց, որ  Հայաստանը փրկելու միակ տարբերակն այսօր ռազմական դրության չեղարկում ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը

132
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (514)
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով
«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ
Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին