Խաղաղապահ

Ռուս խաղաղապահների երկրորդ գումարտակը մեկնել է Գորիս

204
(Թարմացված է 22:36 12.11.2020)
Մեկ օրվա մեջ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավելի քան 20 չվերթ են իրականացրել` բերելով ավելի քան 370 խաղաղապահ ու ավելի քան 50 միավոր տեխնիկա՝ Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները գնում են Գորիս։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Խաղաղապահ զորամիավորման երկրորդ գումարտակը, որը այսօր է ժամանել, Էրեբունի օդանավակայանում բեռնաթափումից հետո, երեք կիլոմետրանոց շարասյունով գնում են դեպի Գորիսի բնակավայրի մոտ գտնվող կենտրոնացման շրջան», - ասել է վա:

Կոնաշենկովի խոսքով՝ խաղաղապահական առաքելության իրականացման, հնարավոր միջադեպերի կանխարգելման ու ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար ուղիղ կապ կլինի Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Նա հայտնել է, որ մեկ օրվա մեջ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, Ան-124  ինքնաթիռներն ավելի քան 20 չվերթ են իրականացրել։ Բերվել է ավելի քան 372 զինծառայող ու ավելի քան 53 միավոր մեքենա ու հատուկ տեխնիկա։

Ընդհանուր առմամբ արդեն 56 չվերթ է իրականացվել, 817 զինծառայող ու 119 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա է տեղափոխվել Հայաստան, նաև Ռուսաստանի ՌՕՈւ բանակային ավիացիայի ութ Մի-8 и Մի-24 ուղղաթիռ։

ԱԳՆ–ն` խոցված Մի-24-ի մասին. ՌԴ–ն սպասում է Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը

Գեներալն ընդգծել է, որ ինժեներական կազմն ուղղաթիռները արդեն պատրաստել է շահագործման։

«Բանակային ավիացիայի անձնակազմները մարզական չվերթեր են իրականացրել ու պատրաստ են խնդիրներ կատարելու»,- ընդգծել է Կոնաշենկովը։

204
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, Գորիս, Ռուսաստան, ռուս
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (126)
Ըստ թեմայի
Խաղաղապահների գործողություններում Թուրքիայի դերակատարությունը պետք է բացառվի. Մնացականյան
Թանկյանն ու SOAD-ը 600 հազար դոլար են հավաքել Արցախի համար
Տիգրանակերտը կմնա՞ Արցախի կազմում. Կովկասի զարդի ճակատագիրն անորոշ է
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

5
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

5
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

26
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

26
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ