Իշխան Սաղաթելյան

«Մեր պայքարը շարունակվում է». Իշխան Սաղաթելյանը գրառում է արել ԱԱԾ–ից

135
(Թարմացված է 15:04 12.11.2020)
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով` հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրենց պայքարը շարունակվում է. այն այլընտրանք չունի:

«Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում»,– գրել է նա` նշելով, որ գրառումն անում է ԱԱԾ–ից։

Նրա խոսքով` հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:

«Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները»,–շեշտել է Սաղաթելյանը:

Փաշինյանի հրաժարականի կոչեր, արցունք ու ցավ. փոթորկված Երևանը նոյեմբերի 11-ին

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 11-ին, հայաստանյան 17 կուսակցությունների նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց էին դուրս եկել ոչ միայն մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում ՝ Արցախից ժամանակավոր տեղահանվածները։

Ամբողջ օրն անցկացված բողոքի ակցիան ավարտվեց ուշ երեկոյան ու կշարունակվի այսօր` ժամը 17։00–ին, Մատենադարանի մոտ։

Փաստաթղթում վտանգավոր ձևակերպումներ կան. Արա Զոհրաբյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Ընդդիմության 10 ղեկավարներ ձերբակալված են, նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող 2 քաղաքական ակտիվիստների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Քաղաքական կուսակցությունների ևս 3 անդամներ ԱԱԾ են հրավիրվել այսօր կեսօրին։

«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ

135
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Իշխան Սաղաթելյան, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
Ըստ թեմայի
«Իմ քայլը» հայտարարություն է տարածել. պատգամավորներն առաջարկ են ներկայացրել ընդդիմությանը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվել է
Իշխանությունը դեռ չի հասկացել, թե ինչ ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին. ՀԱԿ
Երևան

Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 19:55 29.11.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրը տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևելյան է` 3-8 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրանը նոր հակառեկորդ է գրանցել. 13 000 դեպք՝ մեկ օրում

Մայրաքաղաքում նոյեմբերի 30–ի գիշերը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն։

0
թեգերը:
ձյուն, Արցախ, Երևան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Կիլիկիա ավտոկայան

Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները վաղը չեն աշխատի

98
(Թարմացված է 23:57 29.11.2020)
Պատճառը եղանակային վատ պայմաններն են: Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսները վաղը չեն աշխատի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ու Երևանի քաղաքապետարանը:

Հաղորդագրության համաձայն՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:
Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից իրականացվում են անվճար, առանց նախապես գրանցվելու։ Նախորդ օրերին, երբ եղանակը թույլ էր տալիս, ցանկացողները պետք է ավտոկայանում լինեին առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։

98
թեգերը:
եղանակ, ավտոբուս, Արցախ, Երևան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան