Արխիվային լուսանկար

ՊՆ–ն մեկնաբանել է Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթարի» մասին լուրերը

1316
(Թարմացված է 11:29 12.11.2020)
Սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվել Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթարի» մի քանի ժամ տևած թռիչքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը կեղծ են: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ըստ նրա` ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ` բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին:

«ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան»,– հայտնում է Ստեփանյանը։

Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին Երևանի երկրնքում թուրքական «Բայրաքթարի» մի քանի ժամ տևած թռիչքի մասին։

Անգամ լուսանկարներ տարածվեցին planerada.ru կայքից, որտեղ, իբր, երևում էր «Երևանի վրա արձանագրված» թուրքական ԱԹՍ–ն։

Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ. Արծրուն Հովհաննիսյան

1316
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Երևան, «Բայրաքթար» ԱԹՍ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը
«Բայրաքթարները» ՀՀ սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքներ են անում. ի՞նչն են դիտարկում
Garmin ընկերությունը կպարզի, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել «Բայրաքթար» ԱԹՍ-ում
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

5
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

5
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

26
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

26
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ