ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Սիրիայում դրական դերակատարություն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սիրիացի քաղաքական վերլուծաբան, դոկտոր Ալաա Ալ Ասֆարին։
«Հայաստանը Սիրիայի ժողովրդի ու պետության հավատարիմ ընկերն է։ Կանոնավոր կերպով ականազերծման միջոցներ է ուղարկում։ Հայտնի է, որ ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ ԻԳԻԼ-ը, հազարավոր ականներ են տեղադրել այստեղ», - ասաց Ալ Ասֆարին։
Նրա խոսքով՝ Սիրիան բազմաթիվ անգամ է հայերին շնորհակալություն հայտնել ականազերծմանն ուղղված ջանքերի համար։ «Հայ-սիրիական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»,– ավելացրեց Ալ Ասֆարին` ընդգծելով, որ Դամասկոսի ու Անկարայի հարաբերությունները թշնամական են, ինչն անդրադառնում է Սիրիայի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է Հայաստան եկած սիրիացիներին, ապա շատերը հալեպահայեր են։ «Նրանք Հայաստանում փախստականի կարգավիճակ չունեն», - ասաց նա։
Համապատասխանաբար նրանք երկու պատմական հայրենիք ունեն՝ Սիրիան ու Հայաստանը։
«Թուրքիան փորձում էր մոբիլիզացնել ավազակային կազմավորումներում ընդգրկված սիրիացիներին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Բնականաբար այդ վարձկանները դուրս են սիրիական իշխանության վերահսկողությունից։ Մինչդեռ Հայաստանում ապրում են մեր ընկերները, որոնք հաճախ մի երկրից մյուսն են գնում», - նշեց ալ Ասֆարին։
Սիրիայում ժամանակին հայկական մեծ համայնք կար` մոտ 110 հազար մարդ կար։ Հայերը նշանակալի դեր էին խաղում երկրի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։
Հայերը հիմնականում ապրում էին Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում (մոտ 7 հազար մարդ), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Քամիշլիում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ է լքել երկիրը, սակայն նրանցից քչերն են եկել պատմական հայրենիք։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը



