Ազատության հրապարակ

Որտեղ են ընդդիմության առաջնորդները. ԱԱԾ-ից մինչև խորհրդարան

154
(Թարմացված է 00:21 12.11.2020)
Ծառուկյանի գտնվելու վայրը ճշտելու փորձերն օգուտ չտվեցին: Նրա խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Իսկ փաստաբաններից միակը, որ վերցրեց հեռախոսը, հայտնեց` որևէ բան չի մեկնաբանում ու ժամանակ չունի անգամ մեր միակ հարցին պատասխանելու:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Բողոքի ակցիաների կազմակերպիչ ընդդիմության առաջնորդների մի մասն այս պահին դեռ շարունակում է մնալ ԱԱԾ-ում, մի մասն էլ դեռ նոր է հրավիրվել իրավապահ մարմիններ:

ԱԱԾ հրավիրվածների թվում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Գեղամ Մանուկյանի ԱԱԾ տարվելու լուրը հաստատել է նրա փաստաբան Գարիկ Սահակյանը՝ հավելելով, որ գործի հետ կապված որևէ տեղեկություն չունի: Մինչ այդ Մանուկյանին ոստիկանները բողոքի ակցիայի տարածքից բերման էին ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչություն:

Մինչ այժմ ԱԱԾ-ում է նաև կամավոր այնտեղ ներկայացած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա այնտեղ հավաքված լրագրողներին հայտնել էր, որ ԱԱԾ են հրավիրել ռազմական դրության ժամանակ արգելված տեղեկություն հայտնելու համար։

Գագիկ Ծառուկյանն այս պահին ևս ամենայն հավանականությամբ դեռ շարունակում է մնալ ԱԱԾ շենքում: Նա այստեղ էր եկել դեռ կեսօրին: Ծառուկյանի գտնվելու վայրը ճշտելու մեր փորձերը որևէ օգուտ չտվեցին: Նրա խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Իսկ փաստաբաններից միակը, որ վերցրեց հեռախոսը՝ Էմիլ Խաչատրյանը, հայտնեց, որ որևէ բան չի մեկնաբանում ու ժամանակ չունի անգամ մեր միակ հարցին պատասխանելու:

Այս պահին ԱԱԾ-ում է նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Մյուս հրավիրվածների մասին առայժմ տեղեկություններ չկան՝ ներկայացել են, թե ոչ:

Քիչ առաջ ԱԱԾ ժամանեց նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: Մինչ շենք մտնելը նա մուտքի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց, որ ԱԱԾ է հրավիրվել հեռախոսազանգով: «Չգիտեմ` ինչ նպատակով, չգիտեմ ինչի համար, ինչ կարգավիճակով»,- ասաց նա:

«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ

Ղազինյանը կարծիք հայտնեց, որ իր հրավերը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ, քանի որ իր, համոզմամբ, ԱԱԾ հրավիրվելու այլ առիթ չունի:

Նշենք նաև, որ ընդդիմադիր ԲՀԿ-ի անդամ պատգամավորներն այս պահին գտնվում են ԱԺ-ում՝ սպասելով ԱԺ խորհրդի նիստի անդամների հավաքվելուն: Նրանց հետ ԱԺ-ում են նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները: Ինչպես հայտարարել էր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ խորհրդի որոշման համար իրենց պակասում է խորհրդի 4 անդամների ձայն:

Փաստաթղթում վտանգավոր ձևակերպումներ կան. Արա Զոհրաբյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Հիշեցնենք՝ ՀՀ ընդդիմադիր 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ ու հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդները բերման ենթարկվեցին ոստիկանություն ու ԱԱԾ, նաև ծանուցումներ ստացած ԱԱԾ ներկայանալու:

Երեկոյան` ժամը 20:30-ի սահմանում, հանրահավաքի կազմակերպիչները մասնակիցներին կոչ արեցին գնալ տուն՝ խոստանալով հետագա անելիքների մասին հայտնել կեսգիշերն անց՝ 00:30-ին կայանալիք ասուլիսում:

154
թեգերը:
հանրահավաք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
«Էսի Նիկոլի ոճն ա». ԱԺ-ի մոտ ոստիկանների ուղղությամբ ծխարձակող պայթուցիկ նետեցին
«Իրենք չեն գալիս». խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը տապալվեց
Ազատության հրապարակի հանրահավաքի կազմակերպիչների դեմ քրգործ է հարուցվել. ՀՔԾ
Բողոքի ակցիա Երևանում

Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բռնելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

109
(Թարմացված է 18:45 01.12.2020)
Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած ավտոբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Մի քանի տասնյակ քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում փողոց են փակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած տրոլեյբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։ Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բերման ենթարկելու տղաներին։

Նրանց իջեցնելուց հետո մարդկանց միջև սկսվեց հրմշտոց, որի ժամանակ տուժեցին նաև ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Նրանցից մի քանիսին ոստիկանները փորձում էին անգամ բերման ենթարկել։ Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը միջադեպը մեկնաբանեց՝ ասելով․

«Պահի տակ ա ստացվել»։

ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիաները շարունակվելու են՝ ինչ էլ որ լինի։

«Որքան էլ մարդկանց բերման ենթարկեն ու շինծու գործեր կարեն, իշխանությունները պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել։ Եթե նրանք այնպես, ինչպես պաշտպանում են իրենց աթոռը, պաշտպանեին մեր հայրենիքը, մենք այս իրավիճակը չէինք ունենա», - ասաց նա։

Տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելուց հետո ոստիկանությանը հաջողվեց Մաշտոցի պողոտան երթևեկելի դարձնել։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին քայլել Թումանյան փողոցով, այնուհետև շարժվեցին դեպի կառավարության շենք։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Երևանում չեն դադարում առ այսօր։

109
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բողոքի ակցիա, Ոստիկանություն
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ինչպես է Փաշինյանի «հիվանդագին ինքնասիրությունը» խափանել նախկին նախագահների ծրագրերը

67
(Թարմացված է 18:13 01.12.2020)
Արցախի ու Հայաստանի նախկին նախագահները որոշել էին Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններ անել, բայց նա խափանել է այդ ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ու Հայաստանի բոլոր նախկին նախագահները պատրաստ են եղել իրենց աջակցությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-ում գրառում է արել, որում, անդրադառնալով Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի այսօրվա հայտարարությանը, ի հավելումն հայտնում է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առ այն, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով պետք է հանդես գային նաև ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ, Մուսինյանի մեկնաբանությամբ, չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա:

«Ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար,- գրում է Մուսինյանը և շարունակում,- Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը»:

Մուսինյանը նշում է, որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը նույն պատճառով այն ժամանակ չէր հրապարակվել: Բայց այսօր ՀԱԿ խոսնակն այն ներկայացնում է ընթերցողների ուշադրությանը.

«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես որ, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:

Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

Մուսինյանը հիշեցնում է, որ այդ ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել նաև Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք հայտնել էին, որ հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը դիմել է իրենց աջակցությանը։ Պատերազմական գործողությունների դադարեցման հարցում Արցախի նախագահները կարևորել էին նաև Հայաստանի պաշտոնաթող նախագահների աջակցությունը:

Հոկտեմբերի 19-ին, անսալով նրանց խորհրդին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն վարչապետ Փաշինյանը պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Փաշինյանի խոսքով՝ նա նշել է, որ փոխանցում է ոչ միայն իր տեսակետը, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

Փաշինյանը նշել է, որ զանգահարել է ՌԴ նախագահին, ասել, որ համաձայն է պատերազմը դադարեցնել:

«Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ ու ետ կզանգի: Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից»,–գրել է նա:

Վարչապետը հավելել է, որ այդ ամենը կարևոր չի եղել այդ պահին, որովհետև ինքը կայացրել էր իր որոշումը և պատրաստվում էր այն տանել մինչև վերջ:

«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց...». Նիկոլ Փաշինյան

67
թեգերը:
Նախագահ, Հայաստան, Արցախ, Արկադի Ղուկասյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել 33 քաղաքացու. նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան

«Որ մեզ հետ էլ հաշվի նստեն որպես ազգ»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների երգը

0
ՀՅԴ երիտմիության անդամները դեպի կառավարության շենք քայլերթի ժամանակ կատարեցին ՀՅԴ անդամ, ամերիկահայ Գառնիկ Սարգսյանի հայտնի «Ելեք, հայեր» երգը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները ոչ միայն կոչեր են հնչեցնում, այլև երգում են։ ՀՅԴ երիտմիության անդամները դեպի կառավարության շենք քայլերթի ժամանակ կատարեցին ՀՅԴ անդամ, ամերիկահայ Գառնիկ Սարգսյանի հայտնի «Ելեք, հայեր» երգը։

«Չվախենաք, չվախենաք դուք հայեր,

Անդրանիկի, քաջ Սերոբի հետնորդներ,

Էսօր՝ Արցախ, վաղը՝ Վանը պիտ առնենք,

Որ որպես ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն», - երգում են երիտասարդները։

Երգի հեղինակ Գառնիկ Սարգսյանը և իր ընկերները, ոգեշնչված ԱՍԱԼԱ-ի գործողություններից, 1982-ին պայթեցրել էին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգի թուրքական հյուպատոսությունը՝ այդպիսով աշխարհի ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրի վրա։

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը») հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

0
թեգերը:
Երիտասարդ, երգ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)