ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

ՄԻՊ-ն այցելել է Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկված մարդկանց

32
(Թարմացված է 19:15 11.11.2020)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այս ճակատագրական օրերին համերաշխության ու համախմբվածության կոչ է անում:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Այսօր վաղ առավոտից ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ նրա աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկված անձանց:

Այցերն այս պահին էլ դեռ շարունակվում են:

Մարդու իրավունքների պաշտպանն, ամփոփելով այցերի արդյունքները, նշում է, որ ոստիկանությունում ու ԱԱԾ-ում քրեական վարույթներ են հարոցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) և 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նշված քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթներով կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են:

Երեկ ու այսօր տեղի են ունեցել նաև մարդու իրավունքների պաշտպանի խորհրդակցությունները պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և իրավապահ մարմինների ղեկավարների հետ:

«Ակնհայտ է, որ ճակատագրական օրերին մեր երկրին անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Մեր յուրաքանչյուր քայլ այս օրերին առավել, քան երբևէ` պետք է ուղղված լինի երկրում կայունության ապահովմանն ու պետականության ամրապնդմանը, պետք է բխի մեր հերոս զինվորների կյանքի ու առողջության պաշտպանության նպատակից»,- նշում է Թաթոյանը՝ հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների գործադրումը կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ բոլոր հարցերին հավասար մոտեցմամբ:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը, սակայն հանրահավաքն, այնուամենայնիվ, կայացավ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

32
թեգերը:
Ազատության հրապարակ, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Փաշինյանին ու «Իմ քայլի» պատգամավորներին մինչև կեսգիշեր ժամանակ տվեցին
Պետք է խուսափել ապակայունացումից. Զատուլինը՝ ՀՀ–ում իշխանափոխության հնարավորության մասին
«Հայեր, միացեք». երգում են բազմակուսակցական ցուցարարները. տեսանյութ
Բողոքի ակցիա Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. 2 դեկտեմբերի, 2020

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

22
(Թարմացված է 19:57 02.12.2020)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում նախանշված է համապետական հանրահավաք:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող բողոքի երթի կազմակերպիչները Երևանի Հանրապետության հրապարակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ քաղաքացիներին կոչ արեցին Երևանի տարբեր փողոցներում վաղը՝ ժամը 18:00-ին, անհնազանդության ակցիաներ իրականացնել:

«Իրականացնելով անհնազանդության ակցիաներ, փակելով փողոցներ, ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը տեղ չունի մեր երկրում: Ժամը 18:00-ին ապակենտրոն սկզբունքով փակում ենք փողոցները»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք, որի ընթացքում, նրա խոսքով, բոլորը կտեսնեն, թե իրենց շարքերը որքան են ավելացել:

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ու հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

22
թեգերը:
ընդդիմություն, Բողոքի ակցիա, Հրաժարական
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին
Բողոքի ակցիա` կառավարության մոտ. Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին
Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան
Բողոքի ակցիա

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները

36
(Թարմացված է 19:41 02.12.2020)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ հրատապ խնդիրներ պետք է լուծի անցումային կառավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Նոր իշխանությունը՝ նոր բանակցողը, պետք է կարողանա վերացնել եռակողմ հայտարարության տակ դրված ականները: Ընդդիմության հերթական բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այդ խնդիրը կարող է իր վրա վերցնել անցումային կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի խիստ կարևոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձի հարցն է, քանի որ այս իշխանությունն ուղղակիորեն չի կարող այդ հարցով զբաղվել: Կարևորագույն հարց է նաև փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից»,- ասաց Զոհրաբյանը՝ վկայակոչելով երեկ Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի շինություններից մեկի վրա բարձրացվել էր Ադրբեջանի դրոշը:

«Ես ուզում եմ հասկանալ, եթե եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգնում են հրադադարի պահին հաստատված սահմանների վրա, այդ դեպքում ինչո՞ւ հանձնվեց Բերձորը, ինչո՞ւ հանձնվեց Սոթքը: Այստեղ խնդիրներ կան, որ ուղղակի պիտի կարողանա նոր բանակցողը, նոր իշխանությունը վերցնել այն ականները, որ դրված են եռակողմ հայտարարության տակ»,- ասաց Զոհրաբյանը:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Անդրադառնալով Սոթքի հանքի խնդրին՝ պատգամավորը հայտնեց, որ երբ նոյեմբերի 25-ին ահազանգով մեկնել են Սոթք, այնտեղ հայտնվել են ադրբեջանցի զինծառայողներից ընդամենը 1.5 մետր հեռավորության վրա:

Այս պահին նրանք սպասում են իշխանության պաշտոնական հայտարարությանը, թե հանքավայրի քանի տոկոսն է արդեն լինելու ադրբեջանական կողմում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

36
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, իշխանափոխություն, Նաիրա Զոհրաբյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում