Գրիգորի Խաչատուրով

Յուրի Խաչատուրովի որդին շարունակում է ծառայությունը. ՀՀ ՊՆ

404
(Թարմացված է 18:57 11.11.2020)
Այս տարվա սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը չի զորացրվել։

«Նա շարունակում է իրականացնել իր ծառայությունը»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել:

«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի այս տարվա օգոստոսին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման օպերացիան իրականացվել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։ 

Այս տարվա սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նրան շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում։

Արցախի շուրջ իրավիճակը կարելի էր շտկել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա․ Արթուր Վանեցյան

404
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի 12 600 ք/կմ տարածքից 10 100-ը տրվում է թուրքերին. Հրանտ Բագրատյան
Արմեն Սարգսյանն ընդունել է Արամ Սարգսյանին
Արայիկ Հարությունյանն ասաց, թե ովքեր են դավաճանները
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը

6
(Թարմացված է 20:53 02.12.2020)
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը այդ խնդիրներին հրատապ ու լիարժեք լուծում տալու գործում:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Միջազգային կարմիր խաչի պատվիրակությանը՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, նրան փոխարինող, նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման առանցքում են եղել Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցերը: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը այդ խնդիրներին հրատապ ու լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վերաբերյալ:

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բնակչությանը հրատապ օգնության հարցերին:

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

6
թեգերը:
գերի, Կարմիր խաչ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Արա Այվազյան
Ըստ թեմայի
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների մասին խոսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Պետք է ամեն ինչ անել գերիների ու դիերի փոխանակումն արագացնելու համար. Ավինյան
Արխիվային լուսանկար

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

21
(Թարմացված է 20:46 02.12.2020)
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քիչ առաջ զեկույց է հրապարակել, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների են գերեվարել:

Ինչպես նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, զեկույցում նշվում է, որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Եվ այդ մասին վկայում են հոկտեմբերից ի վեր սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերը:

«Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն: Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում»,- գրում է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործությունները:

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Նա նաև նշում է, որ այդ գործողությունների նպատակն է ամեն ջանք գործադրել՝ գերիների վերադարձն ու զինվորների մարմինների փոխանակումը րոպե առաջ կազմակերպելուն աջակցելու համար։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

21
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին