Հանրահավաք

Դադիվանքից հիմա խաչն են հանում, որպեսզի թուրքը չպղծի. Զոհրաբյանը ոտքի կանգնելու կոչ արեց

787
(Թարմացված է 14:04 11.11.2020)
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին հայտնեց, որ ստեղծված իրավիճակում երկու քայլ է պետք անել` ձևավորել հայրենիքի փրկության կոմիտե, իսկ թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած իշխանությունն անմիջապես պետք է հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Դադիվանքից հիմա խաչն են հանում, որպեսզի թուրքը չպղծի։ Պետք է ոտքի կանգնել։ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր եկեղեցիներից այս պահին հանում են խաչը, մեր խաչքարերն են հանում, որ եկեղեցիները թողնենք թուրքերին։ Միացեք, ժողովուրդ։ «Իմ քայլի» պատգամավորներ, որ զանգում ու ասում եք` էս ինչ արեց, միացեք մեզ, եկեք այստեղ»,–ասաց Զոհրաբյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին հայտնեց, որ ստեղծված իրավիճակում երկու քայլ է պետք անել` ձևավորել հայրենիքի փրկության կոմիտե, իսկ թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած իշխանությունն անմիջապես պետք է հեռանա։

«Որոշում են կայացրել ձերբակալել պատգամավորների և 20 ուժերի ղեկավարների»,–ասաց Սաղաթելյանը։  Նրա խոսքով` բոլորս մեկ խնդիր պետք է ունենաք` Հայաստանի և Արցախի փրկությունը։

Ի դեպ, ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր ժամը 13:00-ին որոշել են Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնեն, թեման` պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են լինելու։ Մինչ այդ, 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

787
թեգերը:
Արցախ, Դադիվանք, Նաիրա Զոհրաբյան, Իշխան Սաղաթելյան, հանրահավաք
Ըստ թեմայի
Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ
«Մենք հայ ենք». ոստիկանները բռնի ուժով մարդկանց հանում են Ազատության հրապարակից. տեսանյութ
Վտանգավոր ռուսաֆոբիա․ Արցախում ժխտում են խաղապահների հետ կոնֆլիկտի մասին լուրերը
Թելման Թադևոսյան

Աջափնյակի թաղապետը դիմում է գրել Մարությանին. նա խնդրում է չքաղաքականացնել

7
(Թարմացված է 13:30 05.12.2020)
Սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ ու քաղաքական հայտարարություն անելով:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա այդ մասին գրառում է արել Facebook-ում և նշել` քաղաքապետին խնդրել է, որ չմերժի: 

«Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ ու կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է նա:

Թաղապետը նաև հրապարակավ շնորհակալություն է հայտնել Մարությանին, նրա քաղաքական թիմին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ ներդրված ջանքերի, եռանդի և նվիրվածության համար:

Իսկ հանրությանը հորդորել, խնդրել է, լրատվամիջոցներից էլ պահանջել, որ իր աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

Բանն այն է, որ սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ` հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել:

Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020թ-ի փետրվարին: Մինչ այդ նա 2018-ի հոկտեմբերից եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է։

Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

7
թեգերը:
Հրաժարական, Հայաստան
Ըստ թեմայի
Ծանրագույն աշխատանք է սպասվում. դիվանագետները պահանջում են, որ «ձախողված վարչապետը» հեռանա
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Այս իրավիճակում արտահերթ ընտրություններ անելը սխալ է. Ռոբերտ Քոչարյան
Ոստիկանական ավտոմեքենա

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը տեղում մահացել է

10
(Թարմացված է 13:35 05.12.2020)
Վթարի հետևանքով մահացածը 61-ամյա տղամարդ է, իսկ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Անցած գիշեր, ժամը 00:10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» անունով հայտնի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Դերենիկ Գալստյանի վարած «Opel Zafira», Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 22-ամյա Մարկոս Մովսիսյանի վարած «Hyundai Sonata» և Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Հարոյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Ըստ կայքի` վթարի հետևանքով 61-ամյա Դերենիկ Գալստյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա Մարկոս Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարված ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39–ամյա վարորդը տեղում մահացել է

10
թեգերը:
ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ
Վրաերթ Երևանում. հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի
Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է