Խոցված ռուսական ուղղաթիռը

ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ 2 հոդվածով քրգործ է հարուցվել

133
(Թարմացված է 00:55 10.11.2020)
ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի առիթով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի (Ագրեսիվ պատերազմ) 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայրում են գտնվում նաև ՌԴ Հարավային Օկրուգի դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները  և նրանց հետ համագործակցված` ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման և պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ վարել ագրեսիվ պատերազմ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9–ին ՀՀ տարածքում ռուսական ինքնաթիռ էր խոցվել։ Խոցված Մի-4-ը ուղեկցելիս է եղել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը: Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ ավտոշարասյունը շարժվում էր Սյունիքում ռուս սահմանապահների դիրքերի ամրապնդման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 9–ին ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը խոցվել է երկրից՝ շարժական զենիթահրթիռային համալիրից։ Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով, տարհանվել է։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս:

Պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի կապակցությամբ

133
թեգերը:
Ադրբեջան, ՀՀ դատախազություն, Քրեական գործ, Ռուսաստան, ուղղաթիռ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմի արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ. ԱԳՆ–ն` ուղղաթիռի դեպքի մասին
Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր
Բաքվի կողմից ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանը ՌԴ-ի հետ մշտական կապի մեջ է․ դեսպան
Արամ MP3

Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել են «Թամզարայի» իրենց տարբերակը. տեսանյութ

96
(Թարմացված է 12:50 08.03.2021)
Երկու ժամ է, ինչ ստեղծագործությունը հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից

Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

 

96
թեգերը:
երգ, Արամ MP3, Գուրգեն Դաբաղյան
Ըստ թեմայի
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Թունել

Դիլիջանի թունելում երթևեկության խոչընդոտ է առաջացել. բեռնատարի կցորդ է փչացել

50
(Թարմացված է 13:24 08.03.2021)
«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է զգոն լինել Դիլիջանի թունելի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ճանապարհային դեպարտամենտն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

50
թեգերը:
երթևեկություն, բեռնատար, Դիլիջանի թունել, Հայաստան
Օլիվիե Դասսո

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ֆրանսիացի միլիարդատեր Օլիվիե Դասսոն

20
(Թարմացված է 13:23 08.03.2021)
Օլիվիե Դասսոն հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր։ Նրա հետ մահացել է նաև ուղղաթիռի օդաչուն։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասսոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։

«Օլիվիե Դասսոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։

​Դասսոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

20
թեգերը:
Մահ, միլիարդատեր, ուղղաթիռ, Ֆրանսիա