ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արդեն մի քանի օր է` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արհեստանոցի է վերածվել. կարի մեքենաներ են ձեռք բերել ու ողջ աշխատակազմով ձմեռային գլխարկներ են կարում առաջնագծում կռվող տղաների համար:
Գլխարկների առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է և շուտով կհասնի զինվորներին: Գաղափարը թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Տիգրան Բարսեղյանին էր։ Նրա առաջարկը մի գաղափարի շուրջ միավորեց բոլորին՝ դերձակից մինչև դերասան, տեխնիկական սպասարկողից մինչև հսկիչ:
«Թատրոնի աշխատակազմը սեպտեմբերի աշխատավարձից ներդրում է արել, գումարն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այնուհետև նախաձեռնել ենք հումքի գումար հավաքելու և զինվորների համար տաք գլխարկներ կարելու գործը։ Սկզբում այստեղից–այնտեղից կարի մեքենաներ ենք ճարել, դրանք տեղափոխել թատրոնի արտադրամաս, ծանոթացել գլխարկի սովորական ձևվածքին ու սկսել արագ կարել»,- Sputnik Արմենիային պատմում է Տիգրան Բարսեղյանը` հավելելով թատրոնը «Վերելք» ներկայացման ողջ հասույթը ևս փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Գաղափարն առաջինը ողջունել է թատրոնի վաստակաշատ դերձակ Ռուդիկ Ոսկանյանը: Ավելի քան 40 տարի թատերական զգեստներ կարող դերձակի գլխավորությամբ գլխարկները ձևում և կարվում են: Ավելին, դերձակը նաև պատրաստ է թեթև անձրևանոցներ կարելու աշխատանքները ղեկավարել:
«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հայ զինվորին
«Ոգևորությունը շատ մեծ է, օգնող ձեռքերը՝ շատ: Հաղթանակի համար գիշեր-ցերեկ պատրաստ ենք աշխատել»,-վստահեցնում է դերձակը:
Աճեմյանցիներն արդեն մի քանի օր է, ինչ ներկայացումների ժամանակ խաղում, իսկ ազատ ժամանակ կարում են՝ կարևորը զինվորը թիկունքի ջերմությունը զգա:
Բացառիկ կադրեր. զինվորները կրակոցների տակ մարտի դաշտից դուրս են բերում վիրավոր ընկերներին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։
«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։
ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, նախնական հաշվարկներով` առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը»,-գրել է փոխնախարարը։
Նրա խոսքով` վերոհիշյալ դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։
Մինչև այս տարվա մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այնուհետև կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։
Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։
Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ։
Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը:
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել