Սիրիացի գրոհայիններ

ԱԱԾ-ն բացառիկ մանրամասներ է հայտնում ահաբեկիչների վերաբերյալ․ տեսանյութ

1168
(Թարմացված է 22:51 06.11.2020)
ՀՀ ԱԱԾ-ն ավելի քան 20 անձանց վերաբերյալ տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն անժխտելի տվյալներ է ստացվել, որ ադրբեջանա-թուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին»  ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Ըստ ԱԱԾ-ի՝  մասնավորապես փաստարկված նոր տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին որպես վարձկաններ մասնակցել են Աբու Սթեֆ ալ–Հինդավին (հանդիսանում է Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակի անդամ), Ահմադ ալ-Տայեբը (սիրիական Իդլիբ քաղաքից է, սովորել է Հալեպի համալսարանում, բնակվում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքում), Աբու Դիաբ Հալաբը:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին որպես վարձկաններ հիշյալ անձանց մասնակցության հանգամանքը հաստատող փաստական տվյալները փոխանցվել են վարույթն իրականացնող քննչական մարմնին, որի հիման վրա ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում ներկայումս մարտական գործողությունների վայրում գտնվող և ակտիվ մասնակցություն ունեցող Աբու Սթեֆ ալ–Հինդավին, Ահմադ ալ-Տայեբը, Աբու Դիաբ Հալաբը ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, ինչպես նաև հայտարարվել է հետախուզում:

Հիշատակվածից բացի, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ ևս, որոնց թվում են Աբու Արաբա Հասանը, Աբու Շահիր Բզաանը, Մահմուդ Աբու Մուհամմադին, Համմուդ Թելքինը, Աբու Բաշիր Մաարան և այլ անձինք, որոնք նույնպես ներկա դրությամբ հակառակորդի կողմից ակտիվ կերպով մասնակցում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշյալ անձանց վերաբերյալ պարզված տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նաև ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները, հավաքագրման եղանակներն ու Սիրիայից և այլ երկրներից Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխելու հստակ ուղիները: 

Բացի այդ, Արցախի Հանրապետությունում վերջին օրերին  կալանավորված երկու ահաբեկիչների՝  նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում լրացուցիչ տվյալներ են ստացվել վերջիններիս Ադրբեջանում գտնվելու և ստացած հրահանգավորումների մասով:

Մասնավորապես, մարտի դաշտ նետելուց առաջ զինյալներին հրահանգավորել են հայկական գյուղերում կենդանի մարդ չթողնել՝ ամեն կտրած հայի գլխի համար խոստանալով 100 ԱՄՆ դոլար պարգևավճար, Ադրբեջանում սպանված ոչ բոլոր ահաբեկիչների ընտանիքներն են ստացել խոստացված փոխհատուցումները, Սիրիայում նրանց ընտանիքների անդամներին չեն տեղեկացրել բազմաթիվ գրոհայինների մահվան մասին, ինչը դժգոհություններ է առաջացրել Ադրբեջան բերված ահաբեկչական խմբավորումների անդամների մոտ:

Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ Արցախում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նշված ահաբեկչական խմբավորումները չեն վերադառնալու Սիրիա, այլ ծրագրում են ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տարբեր երկրներ անօրինական ներթափանցելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Աշխատանքները նշված ուղղությամբ շարունակվում են:

1168
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
Ըստ թեմայի
Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
«Ադրբեջանն ինքն իրեն խոստովանեց...». Նիկոլ Փաշինյանը` վարձկանների մասին
Վահե Հակոբյան

Նախկին մարզպետին ՔԿ են կանչել որպես վկա. փաստաբանը դա քաղաքական հետապնդում է համարում

30
(Թարմացված է 12:52 26.01.2021)
Քրեական գործի հիմքում դրված փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, բայց դրանց մասին բարձրաձայնվում է միայն այն բանից հետ, երբ Վահե Հակոբյանն ակտիվություն է դրսևորում քաղաքականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը քաղաքական հետապնդում է որակում` այն կապելով Հակոբյանի քաղաքական ակտիվության հետ։

«Եթե այդ փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում միայն այն բանից հետ, երբ պարոն Հակոբյանը ինչ–որ ակտիվություն դրսևորել քաղաքականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քրեական գործը, ասաց փաստաբանը։

Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 2019թ. օգոստոսին Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով` քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Քրեական գործի նյութերի համաձայն, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։

Հակոբյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այս պահին վկայի կարգավիճակ ունի։ Մեղադրանք չի առաջադրվել, նա ազատության մեջ է։ Վահե Հակոբյանը հունվարի 29-ին հրավրվել է քննչական մարմին` վկայի կարգավիճակով հարցաքննության։

«Սակայն քննչական գործից մենք այնպիսի ենթադրություն ենք անում, որ Վահե Հակոբյանը միայն վկայի կարգավիճակով չի անցնելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ նրա կարգավիճակը փոխվելու է»,– ասաց փաստաբանը։

Քրեական գործում հիշատակվող նախկին մարզպետի օգնականների ու վարորդի իրավական կարգավիճակի, քրեական գործում ներգրավված լինել–չլինելու մասին տեղեկություններ Ժիրայր Ղարագյոզյանը չունի։

«Մենք ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շահերը։ Վարորդի և օգնականների մասով տեղեկություններ չունեմ։ Այս պահի դրությամբ իրենք մեր վստահորդը չեն հանդիսանում»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` Վահե Ալբերտի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

2017 թվականի հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վահե Հակոբյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած այն հանագամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն։

2018թ–ի հունիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց մարզպետի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ` անցանկալի մարզպետը հրաժարական կտա

30
թեգերը:
Վահե Հակոբյան, փաստաբան, Քննչական կոմիտե, Մարզպետ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանը. Հունան Պողոսյանը` նախկին մարզպետի ու քրեական ակտիվության մասին
Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը
Սյունիքի նախկին մարզպետը դարձավ նաև նախկին ԲՀԿ–ական
Вице-премьер Мгер Григорян на заседании правительства Армении (30 июля 2020). Еревaн

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման կոնկրետ օրը Երևանում չգիտեն

12
(Թարմացված է 12:37 26.01.2021)
Հանդիպումը ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:

«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։

Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

12
թեգերը:
Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Մհեր Գրիգորյան